Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և դաշտանադադար

Հանգիստ, միջին տարիքի կին, որը նստած է իր կոկիկ հյուրասենյակի բազկաթոռին և խոսում է հեռախոսով
Հանգիստ, միջին տարիքի կին, որը նստած է իր կոկիկ հյուրասենյակի բազկաթոռին և խոսում է հեռախոսով

Ներածություն

Վքնածություն և դաշտանադադար

Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Ստամոքսի և ընդհանրապես մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և դրանցից շատերը շատ ավելի տարածված են, քան Դուք կարող եք պատկերացնել: Անհանգստության և ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառ կարող են լինել սնունդը, ապրելակերպը, ինչպես նաև հորմոնալ փոփոխությունները:

Պատճառներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում դաշտանադադարի վքնածությունը և երբ է այն առաջանում:

Վքնածությունն առաջանում է ստամոքսում խցանված ավելորդ օդի պատճառով, և որովայնի հատվածում սովորաբար զգացվում է գերհագեցվածություն կամ սեղմվածություն: Դաշտանադադարի վքնածությունը կապված է կանանց օրգանիզմում հորմոնների փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում դաշտանադադարի շրջանում կամ դրան նախորդող չորս տարիների ընթացքում։ Վքնածության բնորոշ ախտանիշները կարող են ներառել․

Դեղորայքի շշիկի պատկերակ

Որովայնի ցավ

Գազերի արձակման պատկերակ

Գազերի կամավոր կամ ակամա արձակում (մետեորիզմ)

Icon of a person burping

Հաճախակի բղկոց

Փորձանոթի պատկերակ, որի մեջ գազերի պղպջակներ են, որոնք ցույց են տալիս որովայնում գռմռոց կամ ղռղռոցդղրդյուն կամ գռմռոց

Որովայնում գռմռոց կամ ղռղռոցդղրդյուն կամ գռմռոց

Փուչիկի պատկերակ, որը ցույց է տալիս ճնշումը, որը կարող է ձևավորվել որովայնում և առաջացնել կծկումներ

Ճնշում և կծկումներ ստամոքսի կամ աղիքների մեջ խցանված չափազանց մեծ քանակությամբ գազերի պատճառով

Թեթևացում

Ինչո՞ւ է դաշտանադադարը առաջացնում վքնածություն:

Էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել ջրի կուտակում, որն իր հերթին կարող է առաջացնել վքնածություն: Դաշտանադադարի մյուս կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են սննդակարգի, ախորժակի փոփոխությունները և մարսողության դանդաղումը, կարող են հանգեցնել մարսողական համակարգում չմարսված սննդի առաջացման հետևանքով գազերի կուտակման՝ հանգեցնելով սեղմվածության զգացողության կամ անհարմարության: Կյանքի այս ժամանակահատվածում դաշտանադադարի հետ կապված սթրեսը և առողջական այլ խնդիրներ կարող են նպաստող գործոններ լինել:

Պե՞տք է բժիշկ տեսնեմ:

Ինչպե՞ս ազատվել դաշտանադադարի վքնածությունից

Դաշտանադադարի վքնածությունից ազատվելու համար Դուք կարող եք փորձել շատ ջուր խմել և կատարել ճիշտ քանակությամբ վարժություններ: Դա ոչ միայն օգնում է մարսողությանը, այլև լավ խորհուրդ է ընդհանուր առողջության համար: Թե՛ քրտնարտադրությունը, թե՛ օրվա ընթացքում շատ ջուր խմելը օգնում են նվազեցնել վքնածությունը: 

Սննդի որոշ խմբերից խուսափելը, ինչպիսին է ավելորդ աղը, որը հանգեցնում է ջրի կուտակման և այտուցի, և ավելի շատ պրոբիոտիկներ ուտելը, ինչպիսիք են մածունը կամ թթու կաղամբը, կարող են նպաստել մարսողական համակարգի բարելավմանը։

Թողեք ծխելը։

Մաստակ ծամելը կարող է հանգեցնել Ձեր օրգանիզմում օդի կուտակման, ուստի պետք է խուսափել դրանից, ինչպես նաև այլ հրահրող մթերքներից, ինչպիսիք են լոբու որոշ տեսակները կամ տապակած ճարպոտ մթերքները: 

Ավելի փոքր չափաբաժիններով ուտելը և ոտքի վրա սնունդը կուլ տալու փոխարեն այն նստած դիրքում ճիշտ ծամելը մարսողությանն աջակցող երկու պարզ միջոց են: 

Գազավորված ըմպելիքները լրացուցիչ օդ են պարունակում, ինչը կարող է հանգեցնել ստամոքսում գազերի կուտակման:

 

Այլ պատճառներ

Ե՞րբ է անհրաժեշտ բժշկի դիմել:

Սովորաբար որովայնի վքնածությունը չի համարվում խնդիր, որը դուրս է Ձեր օրգանիզմի բնական տատանումների շրջանակից։ Այնուամենայնիվ, եթե վքնածությունն ինքն իրեն չի վերանում կամ երկար է տևում, դա կարող է վկայել առողջական այլ խնդիրների մասին, որոնք պահանջում են բժշկի օգնությունը:

Այլ պատճառներ

Վքնածության այլ պատճառներ

Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:

    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին
    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին

    Սննդային ալերգիաները և որոշ մթերքների նկատմամբ անտանելիությունը կարող են առաջացնել վքնածություն՝ որոշ մթերքներ ինչպես հարկն է մարսելու անկարողության պատճառով:

    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են
    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են

    Չափազանց շատ շաքարը, մեծ քանակությամբ հատիկեղենը կամ ավելորդ մանրաթելերը Ձեր սննդակարգում կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: Ինչպես նաև նոր երկրներ ճանապարհորդելիս նոր ուտելիքներ փորձելը Ձեր որովայնի գրգռման ընդհանուր պատճառներից է հանդիսանում:

    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում
    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում

    Սթրեսն ինքնին կարող է վատ մարսողության պատճառ դառնալ։ Եվ աշխատանքային կամ ընտանեկան սթրեսային իրավիճակները կարող են ստիպել Ձեզ շատ արագ ուտել Ձեր սնունդը: Ուտելու ընթացքում օդ կուլ տալը վքնածության և մետեորիզմի տարածված պատճառներից է:

    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը
    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը

    Շատ տարածված է, որ փոքրիկները կրծքով կերակրման ընթացքում ավելորդ քանակությամբ օդ են կուլ տալիս: Այդ պատճառով նրանք տանջվում են որովայնի վքնածությունից, որը կարող է հանգեցնել մանկական աղեխիթերի:

    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին
    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին

    Շատ կանայք նշում են դաշտանի ժամանակ որովայնի վքնածության մասին: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը և, հետևաբար, առաջացնել վքնածություն:

    Հղի կին, որը տանջվում է փքվածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և մխիթարում է
    Հղի կին, որը տանջվում է փքվածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և մխիթարում է

    Ինչպես դաշտանի ժամանակ նկատվող ախտանիշների դեպքում, հղիության ժամանակ ևս կարող է առաջանալ վքնածություն։

    Բուժում

    Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:

    Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր եք ճաշել և նորից ցավ եք զգում Ձեր ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․

    Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:

    Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության և ցավի դեմ:

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ մետեորիզմից և ցավացող փքված որովայնից։ Ազդող նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային լարվածությունը և դուրս բերում  գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել։

    Օգնություն Էսպումիզան® դեղամիջոցով

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

    *Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և մետեորիզմը։ 

    Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճներ՝ նախատեսված գազերի հետևաքնով առաջացած ստամոքսաղիքային ախտանիշների արդյունավետ բուժման համար։

    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար

    Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։ 

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան L դեղակախույթ  դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։