Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Սպիտակ աղմուկ

Երիտասարդ մայրիկ, ով, աչքերը փակ, սեղմում է քնած երեխային իր կրծքին
Երիտասարդ մայրիկ, ով, աչքերը փակ, սեղմում է քնած երեխային իր կրծքին

Ներածություն

Ի՞նչ է սպիտակ աղմուկը փոքրիկների՝ նորածինների համար։

Գրեթե բոլոր ծնողները այս կամ այն փուլում խնդիրներ են ունենում իրենց երեխայի ռեժիմը կարգավորելու հարցում, երբ խոսքը վերաբերում է քնելու ժամին: Անհանգիստ երեխաները կարող են ծնողներին արթուն պահել ողջ գիշեր: Սակայն բացի կերակրելուց և մխիթարելուց, կան լրացուցիչ միջոցներ, որոնք ծնողները կարող են օգտագործել՝ օգնելով փոքրիկին հանգստանալ: Սպիտակ աղմուկի միացումն ապացուցված միջոց է, որն օգնում է փոքրիկներին հեշտ քուն մտնել։

Սպիտակ աղմուկն ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է հանգստացնող և միատոն հնչյունների ձայնը նկարագրելու համար, ինչպիսիք են անձրևի կամ օվկիանոսի ձայները: Երբ մենք խոսում ենք փոքրիկների համար սպիտակ աղմուկի մասին, մենք նկատի ունենք ձայնի որոշակի տիրույթ, որը երեխան լսել է մոր արգանդում: Պատկերացրեք ռադիոյի խուլ ձայնը՝ զուգորդված օդորակիչի բզզացող ձայնի հետ: Շուկայում առկա է հեռախոսային հավելվածների և սպիտակ աղմուկի սարքերի լայն տեսականի:

 

Պատճառներ

Արդյո՞ք սպիտակ աղմուկն օգնում է փոքրիկներին քնել։

Շատ ծնողներ նկատել են, որ փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայնը հանգստացնում է իրենց փոքրիկներին: Չնայած այն հնչում է որպես զվարճալի տնային միջոց, դրա հիմքում ընկած է իրական գիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխայի քնելու հավանականությունը երեք անգամ ավելանում է, երբ նրան հանգստացնում են սպիտակ աղմուկի սարքի միջոցով։

Անհանգստություն

Ինչպե՞ս է սպիտակ աղմուկը հանգստացնում փոքրիկներին։

Ճիշտ այնպես, ինչպես շատ մեծահասակներ հանգստանում են տանիքի վրա թափվող անձրևի կամ մոտակայքում լսվող փոթորիկի ձայնից, այնպես էլ երեխաներին հանգստացնում են որոշակի ձայներ: Բայց ինչո՞ւ է այդպես։ Հիշենք, որ երեխան իր կյանքի առաջին ամիսներին իր մոր արգանդում է եղել, որը մենք համարում ենք հանգիստ և խաղաղ վայր: Բայց դեռ չծնված երեխայի ականջների համար դա մի վայր է, որը շրջապատված է մշտական աղմուկով: Դա կարելի է համեմատել շրջապատի ձայների հետ, որոնք մենք լսում ենք, լոգարանում, ցնցուղի տակ: Սպիտակ աղմուկը մոտավորապես նմանեցված է այն ձայնին, որը երեխան լսել է մոր արգանդում: Դա նման է ծնողի երկար ու մեղմ շշուկով արտասանվող «շշշշշ» ձայնին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպիտակ աղմուկի ձայնի ներքո փոքրիկի սրտի հաճախությունը նվազում է և կարգավորվում է մի քանի րոպեի ընթացքում:

Այլ

Որքա՞ն բարձր պետք է լինի փոքրիկների համար սպիտակ աղմուկը:

Ակնհայտ է, որ սպիտակ աղմուկը որոշակիորեն բարելավում է փոքրիկների քունը: Բայց ի՞նչ բարձրությամբ պետք է այն միացվի։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան առաջարկում է 50 դեցիբել՝ որպես սպիտակ աղմուկի ձայնի առաջարկվող սահմանաչափ: Գիտական ուսումնասիրություններում արդյունավետություն է դրսևորել 67 դեցիբել ձայնը։

Ձայնի առաջարկվող 67 դեցիբել սահմանաչափի պատկերակ, որն ապացուցվել է, որ արդյունավետ է քնի հետ խնդիրներ ունեցող փոքրիկների համար
Ձայնի առաջարկվող 67 դեցիբել սահմանաչափի պատկերակ, որն ապացուցվել է, որ արդյունավետ է քնի հետ խնդիրներ ունեցող փոքրիկների համար

Կանխարգելում

Ե՞րբ պետք չէ օգտագործել սպիտակ աղմուկը Ձեր երեխայի համար:

Պետք է զգույշ լինել, եթե Ձեր երեխայի համար նախկինում չեք միացրել սպիտակ աղմուկ: Երեխաների ականջները շատ ավելի զգայուն են, քան մեծահասակների ականջները, ուստի աղմուկի ձայնը, անշուշտ, կարևոր գործոն է, որպեսզի չվնասեք Ձեր փոքրիկի ականջները: Շուկայում կան բազմաթիվ մանկական անվտանգ ապրանքներ, որոնք կարգավորում են երեխայի համար աղմուկի ձայնի բարձրությունը։ 

Կարող են լինել ոչ մեծ թերություններ․ օրինակ՝ եթե երեխան քնելու համար չափազանց մեծ կախվածություն ունի սպիտակ աղմուկից, գիշերը տատիկի մոտ մնալը, առանց այդ միջոցի առկայության, կարող է դժվար լինել։ Հնարավոր է նաև, որ սպիտակ աղմուկը պարզապես արդյունավետ չլինի Ձեր երեխայի համար։ Բացի այդ, երկարատև և մշտական լացը կարող է լինել մանկական աղեխիթերի նշան: Սա աղեստամոքսային տրակտի խնդիր է, որը հեշտությամբ չի լուծվում սպիտակ աղմուկի հավելվածով: Կան առանց դեղատոմսի դեղամիջոցներ, ինչպես օրինակ՝ Էսպումիզանը, որոնք կարող են անհրաժեշտ լինել փոքրիկներին քնեցնելու համար:

 

Թեթևացում

Ինչո՞ւ սպիտակ աղմուկը չի օգնում իմ երեխային։

Այս թեմայի շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել՝ հակասական արդյունքներով: Բայց պարզվում է, որ ստամոքսաղիքային խանգարումները, ինչպես օրինակ՝ ածխաջրերի մալաբսորբցիան, մանկական աղեխիթերի ամենատարածված պատճառներից են: Ածխաջրերի մնացորդների խմորումն առաջացնում է ածխաթթու գազի և ջրածնի ավելացում: Փոքրիկների փորիկները կարող են փքված և սեղմված թվալ, փորիկներից կարող է գռմռոց լսվել՝ գազերի հետ միասին։

 

Օգնում է

Օգնություն գազեր ունեցող փոքրիկին Էսպումիզան® դեղամիջոցի միջոցով

Մանկական աղեխիթերը հաճախ հանդիպող խնդիր են մանկահասակ երեխաների շրջանում և կարող է զգալի անհանգստություն առաջացնել փոքրիկների մոտ: Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, առաջարկում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է մանկական  աղեխիթերի հետևանքով առաջացած անհանգստության դեմ։

Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտի սննդի զանգվածում կուտակված գազերի պղպջակների առաձգականությունը: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում գազերը հեշտությամբ կլանվում են աղիների պատերի կողմից և դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ չափաբաժինը՝ սպիտակ աղմուկի հետ միասին, կարող է արագ ազատել երեկոյան երկարատև լացից և ցերեկային անհանգստությունից:

 

Էսպումիզան® 40 մգ պատիճներ

40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար

Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

Էսպումիզան® 40 մգ պատիճներ

Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։

Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան դեղակախույթ 40 դեղամիջոցն ընդունելուց հետո

Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։