Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Ամեն ինչ Էսպումիզան® դեղամիջոցի մասին

Էսպումիզան տուփեր՝ տարբեր դեղաչափերով՝ նախատեսված տարբեր կարիքների համար
Էսպումիզան տուփեր՝ տարբեր դեղաչափերով՝ նախատեսված տարբեր կարիքների համար

Էսպումիզան® դեղամիջոց՝ նախատեսված ժամանակակից, արագընթաց աշխարհի համար

Մենք ապրում ենք արագընթաց աշխարհում: Մեր օրերը հաճախ լցված են բուռն աշխատանքային գրաֆիկներով, ոտքի վրա սնվելով և սուրճ խմելով՝ մեզ ակտիվ պահելու համար: Եվ այսպիսի պայմաններում մարդկանց մեծ մասի մոտ ինչ-որ պահի առաջանում են վքնածություն և գազեր: Մեր մարսողական համակարգը որքան զարմանալի, նույնքան էլ զգայուն է: Թեև վքնածությունը հաճախ չի դիտվում որպես լուրջ հիվանդություն, այն դեռևս կարող է կոտրել մեր ինքնավստահությունը շրջապատում և խոչընդոտ հանդիսանալ ընկերների ու գործընկերների հետ ժամանակն անցկացնելու համար:

Աարագ ազատում վքնածությունից Էսպումիզան® դեղամիջոցի օգնությամբ։*

*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։

Դանդաղ ուտելու ու առողջ սնվելու մասին խոսելը հաճախ ավելի հեշտ է, քան այդպես վարվելը։ Ահա այստեղ օգնության է գալիս Էսպումիզանը։ Էսպումիզանի ակտիվ նյութը կարող է արագորեն ազատել Ձեզ որովայնի հատվածում վքնածության զգացողությունից և ապահովել Ձեր հաջող օրվա ընթացքը: 

Գիտական ուսումնասիրությունները հայտնաբերել են Էսպումիզանի ակտիվ նյութի հակափրփրային արդյունավետության ապացույցներ: Այն արդյունավետ միջոց է գազերի առաջացմամբ պայմանավորված մարսողական խնդիրների բուժման համար։

 

Ինչպե՞ս է գործում Էսպումիզան® դեղամիջոցը։

Շատերը գիտեն, թե ինչ զգացողություն է, երբ մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո գերհագեցած ես զգում: Երբ որովայնային տրակտում ավելորդ քանակությամբ գազ կամ օդ կա, մենք դա անվանում ենք վքնածություն: Որովայնը թվում է գերհագեցած, ծանր, սեղմված կամ փքված: Գազերի արձակումը տալիս է թեթևության զգացում, որը կոչվում է մետեորիզմ:

Բայց ինչո՞ւ են գազերն առհասարակ կուտակվում մեր մարսողական հմակարգում։ Վքնածության առաջացման պատճառները բազմաթիվ են, որոնք բոլորն էլ ամբողջությամբ չեն բացատրվել գիտության կողմից: Բայց սովորաբար դրանք կապված են աղիներում գազերի արտադրության և դրանց տեղափոխման հետ կապված խնդիրների հետ: Նույն կերպ, ինչպես Դուք տեսնում եք օճառի փոքրիկ պղպջակները ջրի մեջ, ավելորդ գազերը կարող են խցանվել չմարսված սննդի կամ լորձի մեջ մեր աղիքներում կամ ստամոքսում:

Էսպումիզանի ակտիվ նյութը փոխում է գազերի այդ խցանված պղպջակների առաձգականությունը: Երբ պղպջակները քայքայվում են, գազերն ազատվում են, ինչը հեշտացնում է դրանց արտազատումը` բղկոցի կամ գազերի արձակման միջոցով։

 

Ե՞րբ է պետք ընդունել Էսպումիզան® դեղամիջոցը։

Բժշկի այցելությունների ժամանակ ստամոքսաղիքային տրակտի ամենատարածված ախտանիշներից են վքնածությունը և մետեորիզմը: Պատճառները և ինտենսիվությունը կարող են շատ տարբեր լինել անձից անձ: Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի առաջմամբ պայմանավորված ախտանիշներից, ինչպիսիք են մետեորիզմը կամ փքված որովայնը: Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, ապացուցվել է, որ արդյունավետ միջոց է վքնածության դեմ: Կան մի քանի պատճառներ և իրավիճակներ, որոնք կարող են առաջացնել վքնածություն․

 

  • Հղիություն, դաշտանային կամ դաշտանադադարի վքնածություն
  • Սննդի նկատմամբ զգայունությունը և անտանելիությունը կարող են վքնածություն առաջացնել
  • Մանկական աղեխիթեր
  • Սթրեսը կարող է առաջացնել վքնածություն
  • Վքնածության վերացում բժշկական հետազոտությունների համար (հետազոտություններ)

Արդյո՞ք Էսպումիզան® դեղամիջոցն ունի կողմնակի ազդեցություններ։

Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, շուրջ 50 տարի է, ինչ գոյություն ունի։ Այն խորապես ուսումնասիրվել է և պարզվել է, որ գործնականում թունավոր չէ: Այն ֆիզիկական մակարդակով ներգործում է չմարսված սննդի մեջ կուտակված գազերի վրա և չի ներծծվում օրգանիզմի կողմից: Դեղամիջոցը կարելի է ընդունել երկարատև բուժման համար։ Այն հեշտ է օգտագործել, և մեկ դեղաչափը (երկու փոքրիկ պատիճ) կարելի է ընդունել առանց ջրի։ Այն հարմար է հղիների և երեխաների  կողմից օգտագործման համար։ Էսպումիզանը շաքար չի պարունակում և, հետևաբար, հատկապես հարմար է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար: Արտադրված է Գերմանիայում՝ որակի խիստ վերահսկողության ներքո:

Արտադրանքի ձևաչափեր

Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։

Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Դրա ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են մետեորիզմը կամ փքված որովայնը։