Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և մետեորիզմ

Երիտասարդ կին, որը տանջվում է վքնաածությունից և շոյում է իր որովայնը՝ դեմքի ցավոտ արտահայտությամբ
Երիտասարդ կին, որը տանջվում է վքնաածությունից և շոյում է իր որովայնը՝ դեմքի ցավոտ արտահայտությամբ

Ներածություն

Ի՞նչ է վքնածությունը։

Եթե Դուք տառապում եք որովայնի փքվածությունից, Դուք միայնակ չեք։ Մարդկանց մեծ մասի մոտ ինչ-որ պահի առաջանում է վքնածություն կամ մետեորիզմ։ Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե այս գործընթացի ընթացքում Ձեր ստամոքսաղիքային տրակտում չափից շատ գազեր են արտադրվում, Ձեր որովայնն վքնած և փքված է թվում: Գազերը դուրս հանելու անկարողությունը կարող է առաջացնել ուժեղ անհանգստություն, ստամոքսի ցավեր, և որովայնը կարող է ավելի ուռած տեսք ունենալ: Գազերի կուտակումը ստամոքսաղիքային տրակտում սովորաբար կախված է բակտերիաների կողմից խմորվող չներծծվող սննդի քանակից և աղիքային ֆլորայի ընդհանուր կազմից և բաշխվածությունից: Անկախ սեռից՝ փքվածությունը և անկառավարելի գազերի վախը կարող են առօրյա կյանքում սթրեսի մեծ պատճառ հանդիսանալ։

Պատճառներ

Ի՞նչ է մետեորիզմը։

Մետեորիզմը հետանցքի միջոցով ավելորդ գազերի դուրսբերումն է, որը որոշ մարդկանց համար կարող է դառնալ սոցիալական մեծ խնդիր: Որովայնի գազերը սովորաբար արտադրվում են բակտերիաների կողմից, որոնք խմորում են հաստ աղիքում չներծծված սնունդը: Գազերի քանակությունը մեծապես տարբերվում է անհատից անհատ և կախված է սննդի բաղադրությունից և բակտերիաների նյութափոխանակային ակտիվությունից: Եթե մարդիկ չեն կարող արդյունավետ կերպով դուրս հանել գազերը, արդյունքը աղիքային գազերի երկարատև պահպանումն է և վքնածության ու ցավի ախտանիշները: 

Վքնածությունը և մետեորիզմը կանխելու համար հարկավոր է պարզել, թե որ մթերքների օգտագործման կամ ինչպիսի վարքագծի դրսևորման արդյունքում են դրանք առաջանում։ Վքնածության պատճառների ցանկը երկար է և ընդգրկում է սխալ սնունդ ընդունելուց մինչև սթրես և հորմոնալ անհավասարակշռություն:

 

Չորս երիտասարդ մասնագետներից բաղկացած խումբ, որոնք ամոթխած կերպով նայում են տարբեր ուղղություններով կամ նայում են իրենց բջջային հեռախոսներին
Չորս երիտասարդ մասնագետներից բաղկացած խումբ, որոնք ամոթխած կերպով նայում են տարբեր ուղղություններով կամ նայում են իրենց բջջային հեռախոսներին

Պատճառներ

Ինչո՞ւ եմ ես այսքան վքնած։ (պատճառները)

Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:

Դժվար է հասկանալ վքնածության և գազերի առաջացման մեխանիզմը: Ցանկացած ժամանակ միջին վիճակագրական անհատն ունի 100–200 սմ3 գազ ստամոքսաղիքային տրակտում: Գազերի ծավալն ավելանում է, օրինակ՝ օդը կուլ տալու և գազավորված ըմպելիքներ խմելու արդյունքում։ Սովորաբար այդ գազերը ներծծվում են արյան մեջ, և մենք դրանք արտաշնչում ենք: Կամ պարզապես դրանք արտազատվում են գազերի արձակման միջոցով։ Եթե այս համակարգը խաթարվում է, ավելորդ գազերը կարող են կուտակվել մեր օրգանիզմում որպես փոքրիկ պղպջակներ՝ այդպիսով մեզ ստիպելով զգալ գերհագեցած և փքված։

 

    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին
    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին

    Սննդային ալերգիաները և որոշ մթերքների նկատմամբ անտանելիությունը կարող են առաջացնել վքնածություն՝ որոշ մթերքներ ինչպես հարկն է մարսելու անկարողության պատճառով:

    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են
    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են

    Չափազանց շատ շաքարը, մեծ քանակությամբ հատիկեղենը կամ ավելորդ մանրաթելերը Ձեր սննդակարգում կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: Ինչպես նաև նոր երկրներ ճանապարհորդելիս նոր ուտելիքներ փորձելը Ձեր որովայնի գրգռման ընդհանուր պատճառներից է հանդիսանում:

    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում
    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում

    Սթրեսն ինքնին կարող է վատ մարսողության պատճառ դառնալ։ Եվ աշխատանքային կամ ընտանեկան սթրեսային իրավիճակները կարող են ստիպել Ձեզ շատ արագ ուտել Ձեր սնունդը: Ուտելու ընթացքում օդ կուլ տալը վքնածության և մետեորիզմի տարածված պատճառներից է:

    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը
    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը

    Շատ տարածված է, որ փոքրիկները կրծքով կերակրման ընթացքում ավելորդ քանակությամբ օդ են կուլ տալիս: Այդ պատճառով նրանք տանջվում են որովայնի վքնածությունից, որը կարող է հանգեցնել մանկական աղեխիթերի:

    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին
    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին

    Շատ կանայք նշում են դաշտանի ժամանակ որովայնի վքնածության մասին: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը և, հետևաբար, առաջացնել վքնածություն:

    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է
    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է

    Ինչպես դաշտանի ժամանակ նկատվող ախտանիշների դեպքում, հղիության ժամանակ ևս կարող է առաջանալ վքնածություն։

    Ախտանիշներ

    Ի՞նչ են իրենցից ներկայացնում վքնածությունը և մետեորիզմը։ (ախտանիշներ)

    Շատերը գիտեն, թե ինչ զգացողություն է, երբ մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո գերհագեցած ես զգում: Երբ որովայնային տրակտում ավելորդ քանակությամբ գազ կամ օդ կա, մենք դա անվանում ենք վքնածություն: Որովայնը թվում է գերհագեցած, ծանր, սեղմված կամ փքված: 

    Մյուս ախտանիշները կարող են ներառել.

     

    Դեղորայքի շշիկի պատկերակ

    որովայնի ցավ

    Գազերի արձակման պատկերակ

    գազերի կամավոր կամ ակամա արձակում (մետեորիզմ)

    Բղկացող մարդու պատկերակ

    հաճախակի բղկոց

    Փորձանոթի պատկերակ, որի մեջ գազերի պղպջակներ են, որոնք ցույց են տալիս որովայնում դղրդյուն կամ գռմռոց

    որովայնում դղրդյուն կամ գռմռոց

    Փուչիկի պատկերակ, որը ցույց է տալիս ճնշումը, որը կարող է առաջանալ որովայնում՝ հանգեցնելով ջղաձգության (սպազմ)

    ճնշում և ջղաձգություն չափազանց մեծ քանակությամբ գազերի պատճառով

    Թեթևացում

    Որքանո՞վ է լուրջ վքնածությունը: Պե՞տք է արդյոք դիմել բժշկի:

    Բժշկի այցելությունների ժամանակ ստամոքսաղիքային տրակտի ամենատարածված ախտանիշներից են վքնածությունը և մետեորիզմը: Թեև վքնածությունը կարող է հիվանդի մոտ զգալի անհանգստություն առաջացնել, այն հիմնականում բարորակ վիճակ է համարվում: Այսինքն, եթե վքնածությունն առաջանում է ուտելու հետևանքով և որոշակի տեսակի սննդի պատճառով, վիճակը չի վատթարանում և չի տևում մեկ-երկու օրից ավելի: Զգուշացեք տագնապային ազդանշաններից, ինչպիսիք են անեմիան և քաշի ոչ միտումնավոր կորուստը: Այս ախտանիշները կարող են լինել մալաբսորբտիվ գործընթացի նշան։ Միշտ խորհուրդ է տրվում այցելել բժշկի, եթե զգում եք ուժեղ ցավ, սրտխառնոց և փսխում:

    Կանխարգելում

    Ինչպե՞ս նվազեցնել վքնածությունն ու մետեորիզմը: (կանխարգելում)

    Եթե Դուք տեղյակ եք, թե որոնք են Ձեզ մոտ վքնածության առաջացման պատճառները, ապա առաջին քայլը դրանք Ձեր առօրյայից բացառելն է։ Դա նշանակում է, որ պետք է ստուգեք սննդի նկատմամբ անտանելիությունը, խուսափեք Ձեզ համար անառողջ սննդի ընդունումից կամ եթե Ձեր խնդիրներն առաջանում են սթրեսի պատճառով, փորձեք բարելավել Ձեր աշխատանք և առօրյա հավասարակշռությունը: 

    Կախված Ձեր ապրելակերպից կամ աշխատանքային գրաֆիկից՝ այս ամենն ավելի հեշտ է ասել, քան անել: Միգուցե Դուք շատ եք ճանապարհորդում և միշտ չէ, որ կարողանում եք առողջ սնվել։ Կամ գուցե Դուք ունեք շատ սթրեսային աշխատանք, որը սիրում եք: Ոչ միշտ է, որ հնարավոր է վերացնել բոլոր պատճառները։

     

    Ակնոցներով և աշխատանքային հագուստով, մազերը կապած երիտասարդ կին, որն ուշ երեկոյան գրասենյակում շարունակում է իր նոութբուքով աշխատանքը
    Ակնոցներով և աշխատանքային հագուստով, մազերը կապած երիտասարդ կին, որն ուշ երեկոյան գրասենյակում շարունակում է իր նոութբուքով աշխատանքը

    Օգնություն

    Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:

    Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր մեծ քանակությամբ սնունդ եք ընդունել և կրկին զգում եք այդ գերհագեցվածությունը ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․

    Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:

    Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից:

    Էսպումիզանն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղահաբն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ մետեորիզմից։ Ազդող նյութը՝ «Սիմետիկոնը», փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային լարվածությունը և դուրս  է բերում է գազերը, որոնք այնուհետև կարող են ներծծվել կամ արձակվել:

    Եզրակացություն

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ նյութն ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Դրա ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը կամ մետեորիզմը։ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտի սննդային զանգվածում կուտակված գազերի առաձգականությունը։ Քանի որ պղպջակները քայքայվում են, դուրս են բերվում, արդյունքում գազերը հեշտությամբ կլանվում են աղիների պատերի կողմից և դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճներ՝ նախատեսված գազերի հետևաքնով առաջացած ստամոքսաղիքային ախտանիշների արդյունավետ բուժման համար։

    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան դեղակախույթ 40 դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։