Ներածություն
Կարո՞ղ է արդյոք սթրեսն առաջացնել վքնածություն։
Մենք ապրում ենք արագընթաց աշխարհում՝ լի բազմաթիվ մարտահրավերներով, որոնց մասին անցյալի սերունդները չէին էլ երազել: Եթե Դուք սթրեսին արձագանքում եք վքնածության զգացողությամբ, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք ինչ-որ պահի ունենում են վքնածություն և մետեորիզմ: Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե այս գործընթացի ընթացքում Ձեր ստամոքսաղիքային տրակտում չափից շատ գազեր են արտադրվում, Ձեր որովայնն փքված և վքնած է թվում։ Բայց որո՞նք են սրա պատճառները։ Կարո՞ղ է արյոք սթրեսը պատճառ հանդիսանալ։
Պատճառներ
Ինչպե՞ս է սթրեսն առաջացնում վքնածություն:
Ժամանակակից աշխարհում մենք սթրեսային կյանքով ենք ապրում՝ ամբողջ գիշեր աշխատելով նախագծերի վրա, ուշ գիշերը սնունդ ենք ընդունում երկար աշխատանքային օրվանից հետո կամ չափից շատ խմիչք ենք օգտագործում աշխատանքից հետո: Երբեմն մենք ուտում ենք ոտքի վրա ճաշի ժամին՝ այդպես անցկացնելով բուռն օրվա ընթացքում մեր միակ ազատ րոպեները: Կամ որևէ անառողջ սնունդ ենք ուտում կարևոր գործից կամ հանդիպումից առաջ մեզ անհրաժեշտ էներգիան ստանալու համար:
Աշխատանքի և տան պարտականությունները կարող են սթրեսի աղբյուր լինել, իսկ վատ սննդակարգը կարող է բարդացնել մարսողության հետ կապված դժվարությունները: Ամեն ինչ գումարվում է իրար․ քաոսային օր, երբ վազում ես փոքրիկների հետևից, արագ ոտքի վրա ինչ-որ բան ես ուտում տնային գործերի և երեխայի խնամքի միջև ընկած ազատ մեկ րոպեի ընթացքում, կամ երբ երեխան 15 րոպեանոց քուն է մտնում՝ վերջապես թույլ տալով ժամանակ ունենալ ինչ-որ բան ուտելու համար: Լիարժեք, հագեցած տնային կյանքը շատ դրական կողմեր ունի, բայց կարող է նաև լրացուցիչ սթրեսի և անկանոն սննդառության հանգեցնել: Հաճախ ընտանիքի բոլոր անդամների համար երջանիկ տնային կյանք ստեղծելն առաջին տեղում է, իսկ առողջ մարսողության մասին անգամ չենք էլ մտածում։ Անկախ սեռից՝ վքնածությունը և անկառավարելի գազերի վախը կարող են առօրյա կյանքում սթրեսի մեծ պատճառ հանդիսանալ։
Անհանգստություն
Անհանգստություն և վքնածություն
Թեև սննդակարգը, անխոս, համարվում է կարևոր գործոն, սթրեսն իր բոլոր դրսևորումներով՝ լինի տանը, թե աշխատավայրում, կարող է նպաստել ընդհանուր անհանգստության առաջացման: Սա իր հերթին կարող է հանգեցնել վքնածության, որը տեղի է ունենում ամերիկացիների մինչև 30%-ի մոտ, ինչպես պարզել են բազմաթիվ գիտական հետազոտություններ: Քանի որ անհանգստությունը պահպանվում է, մարմինը հակված է արձագանքելու ֆիզիկական մակարդակով, և դա կարող է ազդել մարսողական համակարգի նյարդերի վրա: Սա կարող է հանգեցնել, օրինակ, գրգռված աղու համախտանիշի:
Այլ
Վքնածության այլ պատճառներ
Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:
Վքնածության և գազերի կառուցվածքը հասկանալը բարդ գործընթաց է: Ցանկացած ժամանակ միջին վիճակագրական անհատն ունի 100–200 սմ3 գազ ստամոքսաղիքային տրակտում: Գազերի ծավալն ավելանում է, օրինակ՝ օդը կուլ տալու և գազավորված ըմպելիքներ խմելու արդյունքում։ Սովորաբար այդ գազերը ներծծվում են արյան մեջ, և մենք դրանք արտաշնչում ենք: Կամ պարզապես դրանք արտազատվում են գազերի արձակման միջոցով։ Եթե այս համակարգը խաթարվում է, ավելորդ գազերը կարող են կուտակվել մեր օրգանիզմում որպես փոքրիկ պղպջակներ՝ այդպիսով մեզ ստիպելով զգալ գերհագեցած և վքնած
Կանխարգելում
Ի՞նչ անել սթրեսի հետևանքով առաջացած վքնածության դեմ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է մարսողությանը և օգնում է ազատվել խցանված գազերից: Սա կարող է լավ խորհուրդ լինել յուրաքանչյուրի համար, ով երկար ժամերով նստում է գրասեղանի մոտ կամ վարում է նստակյաց ապրելակերպ։ Անգամ թեթև ֆիզիկական ակտիվությունը, առողջության համար մի շարք այլ օգուտներ ունենալով հանդերձ, օգնում է ազատվել մարսողական համակարգում կուտակված գազերից և կանխում է օրգանիզմում գազերի առաջացումը։
Եթե Դուք տեղյակ եք, թե որոնք են Ձեզ մոտ վքնածության առաջացման պատճառները, ապա առաջին քայլը դրանք Ձեր առօրյայից բացառելն է։
Թեթևացում
Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:
Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր եք ճաշել և կրկին զգում եք այդ գերհագեցվածությունը ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․
Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:
Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության ժամանակ:
Էսպումիզանն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից կամ մետեորիզմից։ Ազդող նյութը՝ «սիմետիկոնը», փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային առաձգականությունը և դուրս է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել:
Էսպումիզան
Ֆիզիկական ակտիվություն
Ձեր որովայնի նուրբ մերսում
Օգնում է
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով
Վքնծությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ նյութն ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Դրա ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը կամ մետեորիզմը։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտի սննդային զանգվածում կուտակված գազերի պղպջակների առաձգականությունը։ Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերն ազատվում են, արդյունքում դրանք հեշտությամբ կլանվում են աղիների պատերի կողմից և դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։