Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և սնունդ

Ակնոցներով և մազերը բարձր հավաքած երիտասարդ կին, որը նստած է նոութբուքի առջև, խոսում է հեռախոսով և միաժամանակ ճաշում է
Ակնոցներով և մազերը բարձր հավաքած երիտասարդ կին, որը նստած է նոութբուքի առջև, խոսում է հեռախոսով և միաժամանակ ճաշում է

Ներածություն

Կարո՞ղ է սնունդն առաջացնել վքնածություն:

Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե այս գործընթացի ընթացքում Ձեր ստամոքսաղիքային տրակտում չափից շատ գազեր են արտադրվում, Ձեր որովայնն փքված և վքնած է թվում: Բայց որո՞նք են սրա պատճառները։

Կան բազմաթիվ սննդային խմբեր, որոնք կազմում են մեր ամենօրյա սննդակարգը։ Բայց կարո՞ղ է արդյոք մեր սննդակարգը վքնածություն առաջացնել: Մի շարք նոր մթերքներ կան այժմ, և սուպերմարկետում կան այնպիսի տեսականիներ, ինչպիսիք երբեք չեն եղել: Բայց կարո՞ղ է դա բացասական ազդեցություն ունենալ: Կարո՞ղ է արդյոք առաջացնել վքնածություն:

 

Պատճառներ

Ո՞ր մթերքներն ու ըմպելիքներն են առաջացնում վքնածություն։

Մենք փորձում ենք օգտակար բաներ անել մեր օրգանիզմի համար՝ լավ սնվել, շատ չուտել, խուսափել մթերքներից, որոնք պետք չէ  ուտել: Բայց երբեմն մենք չգիտենք, թե որոնք են այդ մթերքները: Սննդային ալերգիաները տարածված երևույթներ են, որոնց շարքում կարող ենք նշել գլյուտենի անտանելիությունը, ցելիակիան, լակտոզայի  անտանելիությունը, և սրանք այդ շարքից պարզապես մի քանիսն են։ Չախտորոշվելու դեպքում դրանք կարող են հանգեցնել որովայնի հատվածում անհանգստության և վքնածության կամ նույնիսկ առողջական լուրջ խնդիրների: Դա պայմանավորված է օրգանիզմի՝ որոշ սննդատեսակներ պատշաճ կերպով մարսելու անկարողությամբ:  

Քանի որ մենք այնուհետև փորձում ենք հրաժարվել սննդի որոշ խմբերից, մեր սննդակարգը կարող է անհավասարակշիռ դառնալ: Տարածված խնդիրներից մեկը շաքարի մեծ քանակությունն է: Մի շարք առողջական խնդիրներ, ինչպիսին է շաքարային դիաբետը, շատ տարածված և հայտնի են, և դրանք պետք է ախտորոշվեն Ձեր բուժող բժշկի կողմից: Բացի այդ, շաքարի մեծ քանակությունը կարող է նաև վքնածության պատճառ դառնալ։ Ձեր սննդակարգում չափից շատ հատիկեղենը և ավելորդ բջջանյութը նույնպես կարող են խնդիր լինել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: 

Որոշ մարդկանց մոտ ցորենը կարող է վքնածություն առաջացնել, հատկապես, եթե մարդը տառապում է ցելիակիայով կամ գլյուտենի անտանելիությամբ: Ցելիակիայով տառապում  է բնակչության մինչև 1%-ը և, հետևաբար, ավելի տարածված է, քան Դուք կարող եք պատկերացնել: Առավել ակնհայտ է, որ գազավորված ըմպելիքները, որոնք իրենց մեջ պարունակում են ավելացված ածխաթթու գազի պղպջակներ, կարող են առաջացնել գազերի կուտակում մեր օրգանիզմում: Այս գազերն ուղիղ գնում են մեր մարսողական համակարգ: 

Սոխը պարունակում է ֆրուկտաններ, որոնք մանրաթելերի մի տեսակ են, որոնք առաջացնում են վքնածություն: Նմանատիպ ազդեցություն կարող է ունենալ սխտորը։ Այս դեպքերից յուրաքանչյուրի համար կարելի է գտնել այլընտրանքներ, որոնցով կարելի է փոխարինել ցորենը, սոխը կամ գազավորված ըմպելիքները մեր սննդակարգում:

 

Կեքսի պատկերակ, որը ցույց է տալիս մեծ քանակությամբ շաքարի առկայություն մեր սննդակարգում

Չափազանց շատ շաքար

Ոլոռի պատկերակ՝ որպես ավելորդ մանրաթելեր պարունակող բանջարեղենի օրինակ

Լոբազգիներ և ավելորդ մանրաթելեր

Ցորենի պատկերակ՝ որպես սննդամթերք, որը կարող է առաջացնել գազեր և վքնածություն գլյուտենի անտանելիություն ունեցող մարդկանց մոտ

Գլյուտենի անտանելիություն

Գազավորված ըմպելիքի պատկերակ՝ որպես սննդամթերք, որը կարող է առաջացնել գազեր և վքնածություն

Գազավորված ըմպելիքներ

Սոխի և սխտորի պատկերակ՝ որպես սննդամթերք, որոնք կարող են առաջացնել գազեր և վքնածություն

Սոխ և սխտոր

Անհանգստություն

Ինչո՞ւ եմ վքնածություն զգում արձակուրդների ժամանակ։

Նոր սնունդ փորձելը, որին Ձեր ստամոքսը սովոր չէ, լինի դա տանը, թե արձակուրդների ժամանակ որևէ նոր երկրում, նույնպես կարող է ստամոքսի գրգռման պատճառ դառնալ։ Ճիշտ այնպես, ինչպես մեքենան խնդիրներ կունենա նոր վառելիքով աշխատելու դեպքում, այդպես էլ Ձեր մարմինը սովոր է Ձեր նախկին սննդակարգին և, հետևաբար, զգայուն է ցանկացած փոփոխության նկատմամբ:

Այլ

Վքնածության այլ պատճառներ

Վքնածության և գազերի կառուցվածքը հասկանալը բարդ գործընթաց է: Ցանկացած ժամանակ միջին վիճակագրական անհատն ունի 100–200 սմ3 գազ ստամոքսաղիքային տրակտում: Գազերի ծավալն ավելանում է, օրինակ՝ օդը կուլ տալու և գազավորված ըմպելիքներ խմելու արդյունքում։ Սովորաբար այդ գազերը ներծծվում են արյան մեջ, և մենք դրանք արտաշնչում ենք: Կամ պարզապես դրանք արտազատվում են գազերի արձակման միջոցով։ Եթե այս համակարգը խաթարվում է, ավելորդ գազերը կարող են կուտակվել մեր օրգանիզմում որպես փոքրիկ պղպջակներ՝ այդպիսով մեզ ստիպելով զգալ գերհագեցած և վքնած։

    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին
    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին

    Շատ կանայք նշում են դաշտանի ժամանակ որովայնի վքնածության մասին: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը և, հետևաբար, առաջացնել վքնածություն:

    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում  է
    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում  է

    Ինչպես դաշտանի ժամանակ նկատվող ախտանիշների դեպքում, հղիության ժամանակ ևս կարող է առաջանալ վքնածություն։

    A young woman with blonde braided pigtail sits at her desk making notes on her post it
    A young woman with blonde braided pigtail sits at her desk making notes on her post it

    Վքնածության ամենատարածված պատճառներից մեկը սթրեսային ապրելակերպն է: Հնարավոր է, որ Դուք առողջ սնունդ եք ընդունում, բայց շատ արագ ուտելը և մեկ օրվա ընթացքում չափից շատ գործեր հասցնելը նույնպես ազդում են Ձեր մարսողության վրա:

    Կանխարգելում

    Ինչպե՞ս կարող եք կանխել սննդի հետևանքով առաջացած վքնածությունը:

    Շատ շարժվեք․ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է մարսողությանը և օգնում է ազատվել խցանված գազերից: Սա կարող է լավ խորհուրդ լինել յուրաքանչյուրի համար, ով երկար ժամերով նստում է գրասեղանի մոտ կամ վարում է նստակյաց ապրելակերպ՝ առանց ֆիզիկական վարժությունների:  

    Խորհրդակցեք սննդաբանի հետ․ Սննդաբանի հետ զրուցելը կարող է օգնել Ձեզ համար սննդային խմբերի ճիշտ հավասարակշռություն ձեռք բերելուն: Սննդակարգի դանդաղ փոփոխությունը և որոշակի նյութերի քանակության փոփոխումը կարող են օգնել խուսափել օրգանիզմի համար կտրուկ փոփոխության հետևանքով առաջացող ցնցումից:

    Լուրջ մոտեցում դրսևորեք․  Եթե Դուք տեղյակ եք, թե որոնք են Ձեզ մոտ վքնածության առաջացման պատճառները, ապա առաջին քայլը դրանք Ձեր առօրյայից բացառելն է։ Նույնիսկ եթե սիրում եք դրանք։ Դա նշանակում է, որ պետք է ստուգեք սննդի նկատմամբ անտանելիությունը, խուսափեք Ձեզ համար անառողջ սննդի ընդունումից կամ եթե Ձեր խնդիրներն առաջանում են սթրեսի պատճառով, փորձեք բարելավել Ձեր աշխատանք և առօրյա հավասարակշռությունը:

    Կախված Ձեր ապրելակերպից կամ աշխատանքային գրաֆիկից՝ այս ամենն ավելի հեշտ է ասել, քան անել: Միգուցե Դուք շատ եք ճանապարհորդում և միշտ չէ, որ կարողանում եք առողջ սնվել։ Կամ գուցե Դուք ունեք շատ սթրեսային աշխատանք, որը սիրում եք: Ոչ միշտ է, որ հնարավոր է վերացնել բոլոր պատճառները։

    Կախված Ձեր ապրելակերպից կամ աշխատանքային գրաֆիկից՝ այս ամենն ավելի հեշտ է ասել, քան անել: Միգուցե Դուք շատ եք ճանապարհորդում և միշտ չէ, որ կարողանում եք առողջ սնվել։ Կամ գուցե Դուք ունեք շատ սթրեսային աշխատանք, որը սիրում եք: Միգուցե Ձեզ հարկավոր է բացառել սննդի որոշ խմբեր, որոնք համատեղելի չեն Ձեր օրգանիզմի հետ: Ոչ միշտ է, որ հնարավոր է վերացնել բոլոր պատճառները, սակայն հայտնաբերելով, թե որն է խնդրի հիմնական պատճառը և օգտագործելով որոշ առանց դեղատոմս դուրս գրվող դեղամիջոցներ՝ հնարավոր կլինի նվազեցնել որովայնի վքնածության ազդեցությունը։

     

    Կին ու տղամարդ, որոնք, ճանապարհի եզրին ծնկի իջած, իրենց վազքի կոշիկների քուղերն են կապում և իրար են նայում
    Կին ու տղամարդ, որոնք, ճանապարհի եզրին ծնկի իջած, իրենց վազքի կոշիկների քուղերն են կապում և իրար են նայում

    Թեթևացում

    Ինչպե՞ս ազատվել սննդի հետևանքով առաջացած վքնածությունից:

    Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր եք ճաշել և կրկին զգում եք այդ գերհագեցվածությունը ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և եղանակ, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․

    Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափի ակտիվ նյութն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից և մետեորիզմից։ Ազդող նյութը՝ «Սիմետիկոնը», փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային առաձգականությունը և դուրս է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել:

    Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից:

    Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:

    Օգնություն

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

    *Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Ինչպես էլ որ սնվենք, մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ նյութն ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Դրա ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են մետեորիզմը կամ փքված որովայնը։ 

    Սիմետիկոնը, փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերն ազատվում են, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

    Packaging of Espumisan Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Packaging of Espumisan Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար

    Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    Provides fast and reliable relief for bloating after big and fatty meals, food sensitivities, stress and menstrual bloating.

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան դեղակախույթ 40 դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։