Ներածություն
Ի՞նչ է իրենից ներկայացնում դաշտանային վքնածությունը։
Շատ կանանց համար դաշտան նշանակում է որովայնում անհանգստություն, կծկումներ և ցավ: Բայց ոչ բոլոր ախտանիշներն են, որ կապված են հենց դաշտանի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ որովայնի ցավը, սրտխառնոցն ու վքնածությունը ստամոքսաղիքային տրակտի շուրջ առաջանում են դաշտանից անմիջապես առաջ և դրա ընթացքում: Դաշտանային ցիկլի համար կարևոր հորմոնների մակարդակը տատանվում է՝ կախված ամսվա տարբեր օրերից: Մեր հուզական դաշտի վրա ազդելու հետ մեկտեղ՝ այս հորմոնները ազդում են նաև մարսողության վրա։ Մասնավորապես, ազդեցություն են ունենում պրոգեստերոնն ու էստրոգենը՝ առաջացնելով կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են վքնածությունը, գազերը և փորկապությունը:
Պատճառներ
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում դաշտանային վքնածությունը:
Քանի որ հորմոնները արտադրվում են ցիկլի ընթացքում, արգանդը կորցնում է իր լորձաթաղանթը: Սա կարող է առաջացնել դաշտանային սպազմ (կծկումներ), որն իր հերթին առաջացնում է վքնածություն, գազերի կուտակում կամ նույնիսկ փորլուծություն: Սրանք բոլորը դաշտանային ցիկլի ցավոտ, բայց սովորական կողմնակի ազդեցություններ են: Դա կարող է դրսևորվել դաշտանային վքնածության տեսքով, երբ կինը զգում է, որ իր որովայնն փքված է կամ ծանրացած է դաշտանի սկսվելուց անմիջապես առաջ: Դա կարող է լինել նաև նախադաշտանային համախտանիշի (PMS) մի քանի ախտանիշներից մեկը դաշտանի սկսվելուց 1-2 շաբաթ առաջ: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է նաև դանդաղեցնել մարսողական գործընթացը՝ առաջացնելով վքնածություն, քանի որ սնունդն ավելի երկար ժամանակ է պահանջում մարսվելու համար:
Կանխարգելում
Ինչպե՞ս կանխել դաշտանային վքնածությունը։
Թեև դաշտանային վքնածությունն ամբողջությամբ կանխելը դժվար է, կան որոշ միջոցներ, որոնցով Դուք կարող եք նվազեցնել այն: Աղի ցածր պարունակությամբ սննդակարգը, մրգերի, բանջարեղենի և անյուղ սպիտակուցների օգտագործումը, ինչպես նաև վերամշակված մթերքներից խուսափելը կարող են օգնել։ Շատ ջուր խմելը (միշտ լավ գաղափար է) ևս կարող է օգնել գործընթացին:
Կոֆեինից և ալկոհոլից և վերամշակված մթերքներից խուսափելը նույնպես կնպաստի օրգանիզմում բավարար քանակի ջրի առկայությանը և կկանխի վքնածությունը: Ֆիզիկական ակտիվությունը ևս նպաստում է մարսողությանը և օգնում է ազատվել օրգանիզմում կուտակված գազերից։ Եվ եթե չունեք առարկություն, ապա որպես տարբերակ՝ կարող եք հակաբեղմնավորիչ հաբերի մասին զրուցել Ձեր բժշկի կամ գինեկոլոգի հետ
Աղի ցածր պարունակությամբ սննդակարգ
Ֆիզիկական ակտիվություն
Շատ ջուր խմելը
Կոֆեինից և ալկոհոլից խուսափում
Վերամշակված մթերքներից խուսափում
Թեթևացում
Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:
Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնականոն երևույթներ են։ Միջին հաշվով մարդն օրական 1-3 պինտ գազ է արձակում, միջինում 14 անգամ: Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:
Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:
Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության և ցավի դեմ:
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից կամ մետեորիզմից։ Ազդող նյութը՝ «Սիմետիկոնը», փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերեսային լարվածությունը և դուրս է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել՝ օգնելով հանգստացնել Ձեր ստամոքսը և թեթևացնել մյուս ախտանիշները, ինչպիսիք են վքնածության պատճառով առաջացած անհանգստությունը և սոցիալական լարվածությունը։
Օգնություն
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Ինչ էլ որ անեք, որպեսզի փորձեք նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները, երբ Ձեր դաշտանը սկսվում է, և դրա հետ մեկտեղ սկսվում են Ձեզ ծանոթ կծկումները, միևնույն շատ բան չեք կարող անել: Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը կամ մետեորիզմը։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտի սննդային զանգվածում կուտակված գազերի պղպջակների առաձգականությունը։ Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։