Ներածություն
Ինչո՞ւ եմ վքնածություն զգում արձակուրդի ժամանակ: (Ներածություն)
Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Իսկ եթե արձակուրդում եք գտնվում, բնականաբար փոխվում է Ձեր օրգանիզմն աշխատացնող «վառելիքը»: Ձեր այցելած նոր երկրի մշակույթին ծանոթանալու մեծ մասն է կազմում տվյալ երկրի հետաքրքիր խոհարարական մշակույթը: Օրինակ՝ Թաիլանդի նման երկրում համեղ, բայց կծու կարիով ուտելիքներն ապահովում են Ձեր օրգանիզմին սնունդով, որին վերջինս սովոր չէ: Բացի այդ, օտարերկրյա ռեստորաններում հիգիենայի վատ չափանիշները կարող են ազդել մեր մարսողական համակարգի վրա։
Սակայն ճանապարհորդության ընթացքում վքնածություն զգալու համար Ձեզ հարկավոր չէ հեռու ճանապարհորդել: Նույնիսկ մեկ ժամ հեռավորության վրա ընկերների հետ արձակուրդն անցկացնելը կարող է ստիպել Ձեզ փոխել Ձեր ուտելու սովորությունները: Դուք և ձեր ընկերները կարող եք ուտել ավելի շատ նախուտեստներ, խմել ալկոհոլ և ուտել յուղոտ սնունդ: Ի վերջո, Դուք արձակուրդում եք: Հնարավոր է, որ Ձեր ստամոքսը չկարողանա հաղթահարել այդ վիճակը և շնորհակալություն հայտնի Ձեզ վքնածությամբ և մետեորիզմով: Որոշ մարդկանց համար դա կարող է առաջացնել ոչ միայն ֆիզիկական խնդիրներ, այլև ամոթի զգացում և սոցիալական ճնշվածություն:
Պատճառ
Ի՞նչն է առաջացնում վքնածություն ճանապարհորդության ժամանակ:
Մարդու մարսողական համակարգը որքան հրաշալի է, նույնքան էլ զգայուն է։ Նոր սնունդ փորձելը, որին Ձեր ստամոքսը սովոր չէ, լինի դա տանը, թե արձակուրդների ժամանակ որևէ նոր երկրում, նույնպես կարող է ստամոքսի գրգռման պատճառ դառնալ։ Ճիշտ այնպես, ինչպես մեքենան խնդիրներ կունենա նոր վառելիքով աշխատելու դեպքում, այդպես էլ Ձեր մարմինը սովոր է Ձեր նախկին սննդակարգին և, հետևաբար, զգայուն է ցանկացած փոփոխության նկատմամբ:
Գազերի արտադրությունը ստամոքսաղիքային տրակտում սովորաբար պայմանավորված է տարբեր գործոններով, ինչպես օրինակ՝ չներծծված սննդի քանակով, որը խմորվում է բակտերիաների կողմից փոքր աղիքում, ինչպես նաև աղիքային ֆլորայի ընդհանուր կազմությամբ և բաշխումով: Արձակուրդի ընթացքում Ձեր սննդակարգում նոր մթերքներ և խմիչքներ օգտագործելն անհավասարակշռություն է առաջացնում: Ստամոքսում և աղիքներում չմարսված մթերքները հիանալի հիմք են հանդիսանում բակտերիաների բազմացման և գազերի առաջացման համար, որոնք խցանվում են Ձեր մարսողական համակարգում:
Թեև արձակուրդը հանգստանալու և ուժերը վերականգնելու համար է նախատեսված, շատերը նախընտրում են հետաքրքիր և նոր տպավորությունները: Ասիայի հնագույն տաճարների շուրջ մի քանի օր շոգ եղանակին անցկացնելը ևս կարող է սթրես առաջացնել Ձեր օրգանիզմի համար և հետևաբար ազդել Ձեր մարսողության վրա:
Անհանգստություն
Որո՞նք են մարսողությանը բնորոշ խնդիրներն արձակուրդի ժամանակ։
Շատ մարդիկ իրենց հանգիստն անցկացնում են որևէ հեռավոր երկրում և իրենց օրերը պլանավորում են՝ առանցքային տեղ հատկացնելով զուգարան այցելություններին, քանի որ վախենում են տհաճ պատահարներից ։ Եթե դա Ձեզ ծանոթ իրավիճակ է, հիշեք, որ Դուք մենակ չեք: Արձակուրդի ընթացքում մարսողական խնդիրները կարող են դրսևորվել տարբեր ձևերով․
Ստամոքսի ցավ
Շատ մարսողական խնդիրներ դրսևորվում են ստամոքսի ցավով։ Սա ներառում է կծկումներ, բութ ցավ կամ վքնածության զգացում:
Փորլուծություն
Փորլուծությունը հիմնականում աղիքների աշխատանքի ցանկացած փոփոխություն է, որը կարող է դրսևորվել կղանքի հաճախականության և ծավալի ավելացմամբ կամ կղանքի հոսունության ավելացմամբ: Հեղուկի կլանման նվազումը կամ աղիներում հեղուկի արտազատման ավելացումը կղանքն ավելի նոսր են դարձնում։ Սուր փորլուծությունը սովորաբար տևում է ոչ ավել, քան 2-3 շաբաթ և հիմնականում առաջանում է բակտերիաների պատճառով:
Ռեֆլյուքս և այրոց
Երբեմն ստամոքսի թթուները կարող են վերադառնալ դեպի կոկորդ, ինչը կարող է թթու համ առաջացնել Ձեր բերանում: Երբեմն դա դրսևորվում է նաև որպես այրոցի զգացողություն մարմնի վերին մասում և սրտի հատվածում:
Գազեր և վքնածություն
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր բնակչության 30%-ը տառապում է վքնածությունից։ Դա ուղեկցվում է որովայնի հատվածում գերհագեցվածության զգացումով: Գազերի արտադրությունը ստամոքսաղիքային տրակտում սովորաբար պայմանավորված է չներծծված սննդի քանակով, որը խմորվում է բակտերիաների կողմից, ինչպես նաև աղիքային ֆլորայի ընդհանուր կազմությամբ և բաշխումով:
Բուժում
Ինչպե՞ս կարելի է ճամփորդության ժամանակ վերացնել որովայնի վքնածությունը։
Եթե արձակուրդի ընթացքում նկատում եք, որ ունեք որովայնի վքնածություն և ցավ, ապա կան մի քանի քայլեր, որոնց կարող եք հետևել։
Առանց դեղատոմսի դեղորայք Արագ թեթևացում կարելի է գտնել դեղատներում հասանելի դեղամիջոցներով: Էսպումիզանի նման դեղամիջոցներում օգտագործվում են հատուկ բաղադրիչներ, որոնք նպաստում են գազերի ճիշտ տեղափոխմանը: Ցանկալի է նախապես նման դեղամիջոց գնել և Ձեզ մոտ ունենալ ճանապարհորդության ընթացքում։
Ֆիզիկական ակտիվություն Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեթև ակտիվությունը կարող է բարելավել աղիներից գազերի մաքրման գործընթացը: Դրսում զբոսանքը, օրինակ, կարող է նպաստել աղիների աշխատանքին, ինչն էլ կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության և ցավի դեմ: Բացի այդ, սխալ կեցվածքը և կիսապառկած դիրքը կարող են խանգարել օրգանիզմում գազերի կանոնավոր տեղափոխմանը:
Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:
Եթե վքնածությունը և մարսողական խնդիրները շարունակվում են, լավ կլինի դիմել տեղի որևէ բժշկի՝ լուրջ խնդիրների առկայությունը բացառելու համար: Նրանք սովորաբար մեծ փորձ են ունենում՝ կապված տարածաշրջանում ճանապարհորդների խնդիրների հետ։
Կանխարգելում
Ինչպե՞ս կարող եք կանխել վքնածությունը ճանապարհորդելիս:
Մարսողական խնդիրներ կարող են առաջանալ մարսողության գործընթացի տարբեր փուլերում: Խնդիրները կարող են սկսվել չափազանց արագ ուտելու պատճառով չափից շատ օդ կուլ տալու ժամանակ կամ առաջանալ աղիների ստորին հատվածում ավելորդ գազերի արտադրության հետևանքով: Քանի որ արձակուրդների ժամանակ վքնածությունը հիմնականում առաջանում է սխալ մթերքներ մարսելու պատճառով, կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք ազատվել վքնածությունից արձակուրդների ընթացքում: Ձեր սովորությունների և առօրյայի նկատմամբ ուշադրությունը կօգնի գտնել պատճառները՝ օգնելով Ձեզ առավելագույնս վայելել Ձեր արձակուրդները:
Օգնություն
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ օգնություն որովայնի վքնածության ժամանակ։
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և ցավացող փքված որովայնը։
Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
Էսպումիզան®L 40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։