Ներածություն
Տարածված և վտանգավոր թունավոր նյութեր կենցաղում
Մենք տունը միշտ համարում ենք որպես ապահով և հարմարավետության վայր: Բայց մեր տները նաև շատ վտանգներ են պարունակում փոքր երեխաների համար՝ սկսած սուր կամ ծակող գործիքներից մինչև վնասակար նյութեր: Նույնիսկ երբ վտանգը թվացյալ հեռու է ամենաանվտանգ վայրերում, միշտ կա հնարավորություն, որ հետաքրքրասեր երեխան կկարողանա հասնել դեղամիջոցների պահարանում գտնվող դեղերին և դեղորայքին կամ կենցաղային մաքրման քիմիական նյութերին, ինչպիսիք են օճառը և լվացող միջոցները:
Բարեբախտաբար, փրփրացող լվացող միջոցներից առաջացած թունավորումները հազվադեպ են լինում: Սակայն երբ դա տեղի է ունենում, ծնողները պետք է արագ արձագանքեն: Լվացող միջոցներ կուլ տալը կարող է մեծացնել թունավոր նյութերի կլանումը, իսկ փսխումը կարող է շատացնել փրփրապատումը: Երեխաները կարող են այնուհետև շնչել փրփուրը և շնչահեղձ լինել: Դուք կարող եք կանխել, որ դա տեղի չունենա հակաթույնի, հակափրփրացող լուծույթի միջոցով, ինչպիսին է Էսպումիզանը։
Կանխարգելում
Ինչպե՞ս կարող եմ կանխել իմ երեխաների թունավորումը:
Կան մի քանի պարզ պաշտպանիչ միջոցներ, որոնք կարող են և պետք է կիրառվեն։ Կողպեքով փակվող դեղապահարան ունենալը կարևոր է երեխաներ ունեցող յուրաքանչյուր ընտանիքի համար: Առավել վտանգավոր մաքրող միջոցները հեշտ հասանելի վայրերից, օրինակ՝ լվացարանի տակից ավելի բարձր պահարան տեղափոխելը մեկ այլ խորհուրդ է:
Սա վերաբերում է միջոցներին, որոնք պահվում են ինչպես տանը, այնպես էլ դրսում գտնվող շինություններում, օրինակ՝ ավտոտնակում կամ այգու մառանում: Երբեմն կարող է հարմար լինել դրանք լցնել և պահել խմիչքների համար նախատեսված շշերի մեջ, որոշ մարդիկ սիրում են ըմպելիքների շշերի մեջ պահել այնպիսի նյութեր, ինչպիսիք են ներկերի նոսրացուցիչները, սպիտակեցնող նյութերը և այլ նյութեր: Միշտ պահեք դրանք իրենց օրիգինալ տարաներում, քանի որ հետաքրքրասեր երեխաները կարող են դրանք շփոթել զովացուցիչ ըմպելիքների հետ: Այդպիսի նյութերը դեն նետելիս համոզվեք, որ դրանք չեք գցում տան աղբի հեշտ հասանելի զամբյուղների կամ աղբարկղերի մեջ: Նաև խուսափեք թունավոր բույսերից կամ պահեք դրանք փոքր երեխաներից հեռու:
առաջին օգնություն
Երեխաների առաջին օգնություն թունավորման ժամանակ
Եթե վատթարագույնն իրոք պատահի, և Ձեր երեխան ինչ-որ բան կուլ տա, անպայման պետք է զանգահարեք բժշկին կամ հատուկ թունավորման դեպքերով զբաղվող թեժ գիծ՝ անհապաղ օգնություն ստանալու համար:
Սովորեք տարբերել վտանգավոր նշանները, որոնք ցույց են տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին։ Միշտ զանգահարեք բժշկին կամ թեժ գիծ, եթե Ձեր երեխայի մոտ նկատում եք․
Խոսելու կամ շնչելու դժվարություն
Գիտակցության կորուստ
Փսխում
Այրոցի զգացողություն բերանում
Ստամոքսի ցավ
Մաշկի վրա քիմիական այրվածքներ
Եթե թունավոր նյութն ունի արագ ազդող հատկություն, շատ կարևոր է անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելը: Հետևաբար, կարող է արդյունավետ լինել երկուսով աշխատելը. մեկը կարող է կանչել թունավորման խնդիրներով զբաղվող մասնագետի, մինչ մյուսը համապատասխան նախազգուշական միջոցներ է ձեռնարկում:
Էսպումիզան®-ի
Էսպումիզան® դեղամիջոցն ավելի քիչ վտանգավոր նյութերի ազդեցության դեմ
Ակնհայտ է, որ երբ երեխան վտանգավոր նյութ է կուլ տվել, անհրաժեշտ է բժշկական խորհրդատվություն ստանալ բժշկից կամ թունավորման դեպքերով զբաղվող թեժ գծից:
Բայց երբեմն երեխաները մեղմ են արձագանքում փոքր քանակությամբ լվացող միջոց կամ լվացքի հեղուկ կուլ տալուն: Երեխան կարող է սրտխառնոց զգալ, և կարող են օճառի պղպջակներ առաջանալ: Գիտականորեն ապացուցված է, որ Սիմետիկոնը՝ Էսպումիզանի ակտիվ նյութը, որը սովորաբար օգտագործվում է վքնածության և մետեորիզմի բուժման համար, օգնում է երկու եղանակով: Էսպումիզանն իր ակտիվ բաղադրիչով՝ Սիմետիկոնով, օգնում է, որ հեղուկն արտահոսի օրգանիզմից, և միևնույն ժամանակ հակափրփրային նյութի մասնիկները քայքայում են օճառի պղպջակների մակերեսը՝ թեթևացնելով երեխայի ստամոքսը և նպաստելով ավելի արագ վերականգնմանը:
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։