Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և ուլտրաձայնային հետազոտություն

Ծնողներ, որոնք նայում են իրենց երեխայի ուլտրաձայնային հետազոտության նկարները
Ծնողներ, որոնք նայում են իրենց երեխայի ուլտրաձայնային հետազոտության նկարները

Ներածություն

Փրփրազերծող նյութերի օգտագործում ուլտրաձայնային հետազոտությունից առաջ (Ներածություն)

Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Թեև վքնածությունը հաճախ լուրջ հիվանդություն չի համարվում, այն կարող է խնդիր դառնալ բժշկի այցելության ընթացքում որոշակի ախտորոշիչ հետազոտությունների համար:

Հատկապես որովայնի հատվածում ուլտրաձայնային ախտորոշման արդյունավետությունը խիստ սահմանափակված է ստամոքսում և աղիքներում գազերի առկայությամբ: Աղիքային գազերը հաճախ անհնարին են դարձնում օրգանների և դրանց վիճակի հստակ տեսանելիությունն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

 

Առավելություններ

Ուլտրաձայնային հետազոտությունից առաջ փրփրազերծող միջոցներ ընդունելու առավելությունները

Եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Մարդկանց մեծ մասի մոտ ինչ-որ պահի առաջանում է վքնածություն կամ մետեորիզմ։ Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե այս գործընթացի ընթացքում Ձեր ստամոքսաղիքային տրակտում չափից շատ գազեր են արտադրվում, Ձեր որովայնն փքված և վքնած է թվում: Գազերը դուրս հանելու անկարողությունը կարող է առաջացնել ուժեղ անհանգստություն, ստամոքսի ցավեր, և որովայնը կարող է ավելի մեծ տեսք ունենալ: 

Ահա թե ինչպես կարող է օգնել Էսպումիզանը․ Էսպումիզանում պարունակվող ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, օգնում է ազատվել որովայնի գազերից: Դա տեղի է ունենում սննդի զանգվածի և լորձի մեջ ներծծված գազերի պղպջակների առաձգականությունը փոխելու միջոցով՝ ի վերջո դրանք քայքայելով: Ընթացքում արտանետվող գազերը կարող են այնուհետև կլանվել աղիների պատերի կողմից և հեռացվել գազերի արձակման կամ բղկալու միջոցով:

 

Կողմնակի ազդեցություններ

Արդյո՞ք փրփրազերծող միջոցները կողմնակի ազդեցություններ ունեն:

Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, շուրջ 50 տարի է, ինչ գոյություն ունի։ Այն խորապես ուսումնասիրվել է և պարզվել է, որ գործնականում թունավոր չէ: Այն ֆիզիկական մակարդակով ներգործում է չմարսված սննդի մեջ կուտակված գազերի վրա և չի ներծծվում օրգանիզմի կողմից: Դեղամիջոցը կարելի է ընդունել երկարատև բուժման համար։ Այն հեշտ է օգտագործել, և մեկ դեղաչափը (երկու փոքրիկ պատիճ) կարելի է ընդունել առանց ջրի։ Այն հարմար է հղիների կողմից օգտագործման համար։ Այլ դեղաձև, օրինակ դեղակախույթ կարող է կիրառվել փոքրիկների մոտ։ Էսպումիզանը շաքար չի պարունակում և, հետևաբար, հատկապես հարմար է փոքրիկների և շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար: Արտադրված է Գերմանիայում՝ որակի խիստ վերահսկողության ներքո: 

Խուսափելով

Այլ խորհուրդներ՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ վքնածությունից խուսափելու համար

Վքնածության առաջացման պատճառները շատ են ուսումնասիրվել, սակայն դրանք ամբողջությամբ չեն բացատրվել գիտության կողմից: Պատճառները մեծապես տարբերվում են անձից անձ և ընդգրկում են մարսողական խանգարումներից մինչև սննդի զգայունություն կամ հորմոնալ անհավասարակշռություն: Հետևյալ գործոնների ուսումնասիրությունը կարող է զգալիորեն բարելավել գազերի հեռացման գործընթացը Ձեր հաջորդ ուլտրաձայնային հետազոտությունից առաջ:

    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին
    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին

    Սննդային ալերգիաները և որոշ մթերքների նկատմամբ անտանելիությունը կարող են առաջացնել վքնածություն՝ որոշ մթերքներ ինչպես հարկն է մարսելու անկարողության պատճառով:

    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են
    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են

    Չափազանց շատ շաքարը, մեծ քանակությամբ հատիկեղենը կամ ավելորդ մանրաթելերը Ձեր սննդակարգում կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: Ինչպես նաև նոր երկրներ ճանապարհորդելիս նոր ուտելիքներ փորձելը Ձեր որովայնի գրգռման ընդհանուր պատճառներից է հանդիսանում:

    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում
    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում

    Սթրեսն ինքնին կարող է վատ մարսողության պատճառ դառնալ։ Եվ աշխատանքային կամ ընտանեկան սթրեսային իրավիճակները կարող են ստիպել Ձեզ շատ արագ ուտել Ձեր սնունդը: Ուտելու ընթացքում օդ կուլ տալը վքնածության և մետեորիզմի տարածված պատճառներից է:

    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը
    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը

    Շատ տարածված է, որ փոքրիկները կրծքով կերակրման ընթացքում ավելորդ քանակությամբ օդ են կուլ տալիս: Այդ պատճառով նրանք տանջվում են որովայնի վքնածությունից, որը կարող է հանգեցնել մանկական աղեխիթերի:

    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին
    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին

    Շատ կանայք նշում են դաշտանի ժամանակ որովայնի վքնածության մասին: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը և, հետևաբար, առաջացնել վքնածություն:

    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է
    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է

    Ինչպես դաշտանի ժամանակ նկատվող ախտանիշների դեպքում, հղիության ժամանակ ևս կարող է առաջանալ վքնածություն։

    Կանխարգելում

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

    *Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և մետեորիզմը։ 

    Սիմետիկոնը, փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը ազատվում են, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

    Էսպումիզան®L 40 մգ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթը նախատեսված է գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

    Espumisan 40 մգ պարկուճների փաթեթավորում
    Espumisan 40 մգ պարկուճների փաթեթավորում

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար

    Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։