Ներածություն
Կարո՞ղ են դեղերն ու դեղամիջոցներն առաջացնել վքնածություն:
Բժշկի այցելությունների ժամանակ ստամոքսաղիքային տրակտի ամենատարածված ախտանիշներից մեկը որովայնի վքնածությունն է՝ զուգորդված մետեորիզմի հետ: Բայց սա հաճախ գաղտնի է պահվում ամոթի պատճառով կամ անտեսվում է, քանի որ հիվանդներն ու բժիշկներն այն չեն համարում որպես իրական խնդիր: Միևնույն ժամանակ, իրականում շատ մարդիկ տառապում են ցավից և վքնածության ու մետեորիզմի պատճառով ստեղծված սոցիալական անհարմարությունից:
Վքնածության և գազերի բնորոշ պատճառներն են անառողջ սնվելու սովորությունները, սթրեսը, սննդի նկատմամբ զգայունությունը, ինչպես նաև հորմոնալ անհավասարակշռությունը: Տվյալ դեպքերում որոշակի սննդամթերքի բացառումը կամ սովորությունների փոփոխությունը կարող են տևական թեթևացում ապահովել:
Որոշ դեպքերում, հիվանդները տառապում են վքնածությունից պարզապես որոշակի դեղամիջոց ընդունելու պատճառով, որի մեջ փքվածությունը նշված է որպես կողմնակի ազդեցություններից մեկը:
Որոշ դեպքերում հիվանդները կարող են տառապել վքնածությունից՝ որպես դեղամիջոցի կողմնակի ազդեցություն, որը նրանք պետք է ընդունեն: Անցանկալի կողմնակի ազդեցությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք հիվանդների համար նախատեսված տեղեկատվական ներդիր թերթիկին կամ խորհրդակցեք բժշկի հետ:
Պատճառները
Ո՞ր դեղերն ու դեղամիջոցներն են առաջացնում վքնածություն և ինչո՞ւ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնակիցները հայտնել են մարսողական խնդիրների մասին որոշակի սննդամթերքներ կամ դեղամիջոցներ ընդունելուց հետո: Դրանք ներառում են փորկապության (լուծողականներ), շաքարային դիաբետի (ակարբոզ) բուժման և գիրության դեմ պայքարի համար նախատեսված դեղամիջոցներ (օրլիստատ):
Այլ դեղամիջոցներ, որոնք սովորաբար մարսողական խնդիրներ են առաջացնում, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներն են, ինչպիսին է իբուպրոֆենը, ինչպես նաև հակաբիոտիկները:
Հակաբեղմնավորիչները, ինչպիսիք են հաբերը, փոխում են հորմոնալ հավասարակշռությունը, որը նույնպես հայտնի է որպես վքնածության առաջացման պատճառ: Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը սկսելուց հետո շատ կանայք հայտնել են վքնածության առաջացման մասին:
Անհանգստություն
Ե՞րբ է անհրաժեշտ բժշկի դիմել:
Ձեզ մոտ առկա վքնածության պատճառները գտնելը կարող է ժամանակ պահանջել և լինել փորձերի ու սխալների երկար ու հիասթափեցնող գործընթաց՝ միաժամանակ Ձեր առօրյա կյանքից բացառելով որոշ մթերքներ և սովորություններ: Եթե Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշակի դեղամիջոցը վքնածություն է առաջացնում, Դուք պետք է խոսեք բժշկի հետ, ով Ձեզ տվյալ դեղամիջոցը նշանակել է: Կարող են լինել վքնածությունը բուժելու կամ նույնիսկ ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունեցող մեկ այլ դեղամիջոց նշանակելու տարբերակներ:
Թեթևացում
Ինչպե՞ս վերացնել դեղորայքի հետևանքով առաջացած վքնածությունը։
Քանի որ խնդիրներից շատերը, թվում է, պայմանավորված են ժամանակակից կենսակերպով, կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք նվազեցնել վքնածության հետ կապված խնդիրները: Ձեր սովորությունների և առօրյայի նկատմամբ ուշադրությունը կօգնի գտնել պատճառները:
Օգնում է
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են մետեորիզմը կամ փքված և վքնած որովայնը։
Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում։ Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։