Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և հղիություն

Հղի կին, որի մոտ չկա վքնածության զգացողություն, նստած ժպտում է՝ շոյելով իր փորը
Հղի կին, որի մոտ չկա վքնածության զգացողություն, նստած ժպտում է՝ շոյելով իր փորը

Ներածություն

Վքնածություն (Ներածություն)

Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից տարբեր պատճառներով։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել և ներսում նոր կյանք ստեղծել։ Հղիությունն ինքնին հրաշք է, բայց կանանց մեծամասնության համար այն չի անցնում առանց անհարմարությունների: Ստամոքսի կծկումներն ու վքնածությունն այս հատուկ ժամանակահատվածի անբաժան մասն են կազմում: Իրականում, որովայնի վքնածությունը հատկապես տարածված կողմնակի ազդեցություն է․ մի ուսումնասիրության ընթացքում դեպքերի 49%-ում առկա են եղել այդ նշանները: Բայց որո՞նք են սրա պատճառները։

Պատճառներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում հղիության վքնածությունը։

Հղիությունը բազմաթիվ փոփոխություններ է բերում։ Տեղի է ունենում երեխայի աճին նպաստող հորմոնների մեծ ավելացում: Հորմոնների նոր մակարդակի կողմնակի ազդեցություններից մեկը ավելորդ գազերի առաջացմամբ պայմանավորված վքնածության զգացողությունն է: Սա օրգանիզմի՝ երեխայի աճի համար միջավայր նախապատրաստելու բնական ազդեցությունն է։

Առաջացում

Ե՞րբ և ինչո՞ւ է հղիության ընթացքում վքնածություն առաջանում:

Հղիության սկզբում բնական քիմիկատները, որոնք կոչվում են հորմոններ, արտադրվում և արտազատվում են ավելի մեծ քանակությամբ՝ նպաստելով արգանդի լորձաթաղանթի աճին և երեխային ապահովելով անհրաժեշտ սննդանյութերով: Այս հորմոնները՝ պրոգեստերոնը և էստրոգենը, ունեն նաև այլ ազդեցություններ։ Պրոգեստերոնը հանգստացնում է մկանները՝ դանդաղեցնելով օրգանիզմի մարսողությունը։ Արդյունքում առաջանում է չմարսված սնունդ, որն էլ հանգեցնում է մեծ քանակությամբ գազերի։ Էստրոգենի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև օրգանիզմում ջրի կուտակումը ևս կարող են ունենալ այսպիսի ազդեցություն՝ ցավ և փքվածություն առաջացնելով որովայնում: 

Հղիության վերջին շրջանում, երբ արգանդը մեծանում է և փոխում ձևն ու դիրքը՝ երեխային պաշտպանելու համար, նրա շարժումը կարող է խանգարել մյուս օրգաններին՝ առաջացնելով փորկապություն և ավելորդ գազեր։ Դրանք էլ կարող են կուտակվել՝ ստեղծելով վքնածության զգացողություն։

 

Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է
Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է

Կանխարգելում

Ինչպե՞ս կարող եք կանխել հղիության վքնածությունը:

Հղի կնոջ մարմնում վքնածության ախտանիշները և կատարվող փոփոխությունները երեխայի աճի գործընթացի անբաժան մասն են կազմում: Թեև դրանք առաջացնող պայմանները բնական երևույթներ են և միանգամայն նորմալ են, դրանց ախտանշաններին հանդիպելը պարտադիր պայման չէ: Կենսակերպի փոքրիկ փոփոխությունները կարող են օգնել նվազեցնել վքնածությունը:

    Կառե մազերով շիկահեր կին, ով արքայախնձորով և տարբեր մրգերով իր սմուզին է պատրաստում
    Կառե մազերով շիկահեր կին, ով արքայախնձորով և տարբեր մրգերով իր սմուզին է պատրաստում

    Աղի ցածր պարունակությամբ սննդակարգը, մրգերի, բանջարեղենի և անյուղ սպիտակուցների օգտագործումը, ինչպես նաև վերամշակված մթերքներից խուսափելը կարող են օգնել։ Շատ ջուր խմելը (միշտ լավ գաղափար է) ևս կարող է օգնել գործընթացին: Ֆիզիկական անգամ փոքր ակտիվությունը նույնպես նպաստում է մարսողությանը և օգնում է ազատվել օրգանիզմում կուտակված գազերից։

    Ցորենի դաշտ՝ պայծառ արևի տակ
    Ցորենի դաշտ՝ պայծառ արևի տակ

    Որոշ մարդկանց մոտ ցորենը կարող է վքնածություն առաջացնել, հատկապես, եթե մարդը տառապում է ցելիակիա հիվանդությամբ կամ գլյուտենի հանդեպ անտանելիությամբ: Ցելիակիայով տառապում է բնակչության մինչև 1%-ի վրա և, հետևաբար, ավելի տարածված է, քան Դուք կարող եք պատկերացնել:

    Երկար, շագանակագույն մազերով երիտասարդ կին, որի ձեռքին բաժակ է՝ լցված գազավորված ըմպելիքով, որը կինը խմում է հյութ խմելու ձողիկով
    Երկար, շագանակագույն մազերով երիտասարդ կին, որի ձեռքին բաժակ է՝ լցված գազավորված ըմպելիքով, որը կինը խմում է հյութ խմելու ձողիկով

    Առավել ակնհայտ է, որ գազավորված ըմպելիքները, որոնք իրենց մեջ պարունակում են ավելացված ածխաթթու գազի պղպջակներ, կարող են առաջացնել գազերի կուտակում մեր օրգանիզմում: Այս գազերն ուղիղ գնում են մեր մարսողական համակարգ:

    Ձեռքեր, որոնք սոխ են մաքրում փոքր տախտակի վրա, քանի որ սոխը պարունակում է ֆրուկտաններ, որոնք կարող են վքնածություն առաջացնել:
    Ձեռքեր, որոնք սոխ են մաքրում փոքր տախտակի վրա, քանի որ սոխը պարունակում է ֆրուկտաններ, որոնք կարող են վքնածություն առաջացնել:

    Սոխը պարունակում է ֆրուկտաններ, որոնք մանրաթելերի մի տեսակ են, որոնք առաջացնում են վքնածություն: Նմանատիպ ազդեցություն կարող է ունենալ սխտորը։ Այս դեպքերից յուրաքանչյուրի համար կարելի է գտնել այլընտրանքներ, որոնցով կարելի է փոխարինել ցորենը, սոխը կամ գազավորված ըմպելիքները մեր սննդակարգում:

    Այլ պատճառներ

    Հղիության և վքնածության հետ կապված այլ խնդիրներ

    Ինչպես արդեն նշվեց, հղիության ուշ շրջանում արգանդի տեղաշարժը կարող է առաջացնել վքնածություն և փորկապություն: Պրոբիոտիկները և կղանքը փափկեցնող միջոցները կարող են լուծում լինել, քանի որ սովորական լուծողականների օգտագործումը կարող  է  հակացուցված լինել հղիների մոտ: Միշտ կարդացեք դեղերի ներդիր-թերթիկները և որևէ նոր դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: 

    Եթե նախկինում ունեցել եք առողջական որոշ խնդիրներ, ինչպես օրինակ ԳԱՀ (գրգռված աղու համախտանիշ), դա կարող է վատթարանալ հղիության ընթացքում: Խոսեք Ձեր բժշկի հետ՝ Ձեզ համապատասխան ճիշտ լուծում գտնելու համար:

    Հղիության հետ կապված այլ խնդիրներ էլ են առաջանում, որոնք կարող են առաջացնել վքնածություն: Կեղծ կծկումներ, երբ մարմնի մկանները կծկվում են հղիության վերջին շրջանում, դրանք տեղի են ունենում անկանոն հաճախությամբ և տևում են մինչև 2 րոպե: Կլոր կապանների ցավը տեղի է ունենում, երբ արգանդը ընդլայնվում է, և կարող է ցավ առաջացնել որովայնի ստորին հատվածում:

     

    Երբ

    Ե՞րբ է անհրաժեշտ բժշկի դիմել:

    Վքնածությունը հիմնականում անվնաս է, բայց կան դեպքեր, երբ պետք է ուշադիր հետևել դրան: Քաշի կորստի կամ գլխապտույտի և սրտխառնոցի կամ փորլուծության հաճախակի նոպաների դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե լրացուցիչ դեղորայքի հետ կապված կասկածներ ունեք, խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի՝ հավաստի տեղեկություններ ստանալու համար։ Ոչ բոլոր դեղամիջոցներն են, որ կարող են օգտագործել հղի կանայք։

    Ռելիեֆ

    Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում: (Թեթևացում)

    Ահա մի քանի ընդհանուր խորհուրդ և միջոց՝ վքնածությունը և մետեորիզմը նվազեցնելու համար․ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից և մետեորիզմից։ Ազդող նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային լարվածությունը և դուրս  է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել՝ օգնելով հանգստացնել Ձեր ստամոքսը և թեթևացնել մյուս ախտանիշները, ինչպիսիք են վքնածության պատճառով առաջացած անհանգստությունը և սոցիալական լարվածությունը։

    Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության և մետեորիզմի ժամանակ: Թեև հղիության դեպքում ֆիզիկական ակտիվության հետ պետք է զգույշ լինել, այնուամենայնիվ, կարելի է թեթև վարժություններ կատարել

    Աղիքային տրակտի պատկերակ, որը հանդարտվել է այն բանից հետո, երբ Էսպումիզանն իր ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով, ազատել է գազերից

    Էսպումիզան

    Սպորտային կոշիկի պատկերակ, որը ցույց է տալիս ֆիզիկական ակտիվություն

    Ֆիզիկական ակտիվություն

    Էսպումիզան®

    Էսպումիզան® դեղամիջոց․ Արագ օգնություն ցանկացած վայրում, ցանկացած պահի:

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Անխուսափելի են նաև այն փոփոխությունները, որոնց միջով անցնում է Ձեր մարմինը հղիության ընթացքում: Բայց ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ինչպիսիք են մետեորիզմը և վքնածությունը, կարելի է որոշակի թեթևացում ապահովել: Մարսողական համակարգը, որը դանդաղում է Ձեր երեխայի աճին նպաստող հորմոնների, և միևնույն ժամանակ առօրյա կյանքի բնականոն ճնշման տակ, չի կարողանում հաղթահարել այդ վիճակը, ինչը հանգեցնում է գազերի առաջացման, որոնք կարող են խցանվել մեր որովայնում և ստիպել մեզ գերհագեցած և վքնած զգալ: Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և մետեորիզմը։ 

    Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան L դեղակախույթ  դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։