Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Էսպումիզան® պատիճներ 40 մգ

40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են ստամոքսաղիքային տրակտում գազերի առաջացմամբ պայմանավորված գանգատների արդյունավետ, ախտանշական բուժման համար: Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և յուղոտ կերակուրների ընդունումից հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի, դաշտանային վքնածության ժամանակ և կարող է օգտագործվել բժշկական հետազոտություններից առաջ վքնածության վերացման համար:

Packaging of Espumisan®
Packaging of Espumisan®
Կախարդական փայտիկի պատկերակ, որը ցույց է տալիս Էսպումիզանի և նրա ակտիվ նյութի՝ Սիմետիկոնի արդյունավետությունը

Գազերի հուսալի հաղթահարում

Մրցանակի պատկերակ, որը ցույց է տալիս Էսպումիզանի վստահելիությունն ու փորձը

Ոլորտում առաջատարի վստահություն և փորձ

Գազերի պատկերակ

Հուսալի և արդյունավետ բուժում

«Երբեմն ես տանջվում եմ գազերից, որոնք շատ անհարմարություններ են պատճառում։ Դա ինձ սահմանափակում է և իսկապես ազդում է իմ ինքնավստահության վրա։ Էսպումիզան® դեղամիջոցն ինձ օգնել է ավելի վստահ զգալ սոցիալական տարբեր իրավիճակներում»:

Բարբարա Վոսնյակ,
Բիզնես խորհրդատու

Էսպումիզանի տուփ
Էսպումիզանի տուփ
Գազերով լցված աղիների պատկերակ

Ինչպե՞ս է գործում Էսպումիզան® դեղամիջոցը։

Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար

A happy father hugging his laughing daughter after taking Espumisan Emulsion 40

Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։

Հաճախակի տրվող հարցեր

    Էսպումիզանը պարունակում է ակտիվ բաղադրիչ՝ Սիմետիկոնը, որը փոխում է մեր մարսողական համակարգում կուտակված գազերի պղպջակների առաձգականությունը: Երբ պղպջակները քայքայվում են, գազերն ազատվում են, ինչը հեշտացնում է դրանց արտազատումը` բղկոցի կամ գազերի արձակման միջոցով։

    Էսպումիզան 40 մգ պատիճները ցուցված են երեխաների և մեծահասակների համար: Երեխաների աղեխիթերի ախտանշական բուժման համար կա Էսպումիզան 40 մգ/մլ դեղակախույթը, որն ավելի հեշտ են կուլ տալիս երեխաները:

    Երեխաները (6 տարեկանից բարձր) և մեծահասակներն ընդունում են 2 պատիճ (80 մգ Սիմետիկոն) օրական 3 կամ 4 անգամ (ընդհանուր 240 - 320 մգ օրական): Դեղամիջոցն ընդունում են ուտելու ընթացքում կամ դրանից հետո, ինչպես նաև քնելուց առաջ՝ ըստ անհրաժեշտության: Պետք է ընդունել այնքան ժամանակ, քանի դեռ կան գանգատներ։ Այնուամենայնիվ, եթե կրկին  որովայնի շրջանում գանգատներ են առաջանում և/կամ պահպանվում են, ապա անհրաժեշտ է անցնել բժշկական հետազոտություն։

    Էսպումիզանի ակտիվ նյութը՝ Սիմետիկոնը, շուրջ 50 տարի է, ինչ գոյություն ունի։ Այն խորապես ուսումնասիրվել է և պարզվել է, որ գործնականում թունավոր չէ: Այն ֆիզիկական մակարդակով ներգործում է չմարսված սննդի մեջ կուտակված գազերի վրա և չի ներծծվում օրգանիզմի կողմից: Դեղամիջոցը կարելի է ընդունել երկարատև բուժման համար։ Այն հեշտ է օգտագործել, և մեկ դեղաչափը (երկու փոքրիկ պատիճ) կարելի է ընդունել առանց ջրի։ Այն հարմար է հղիների և երեխաների կողմից օգտագործման համար։ Էսպումիզանը շաքար չի պարունակում և, հետևաբար, հատկապես հարմար է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար: Արտադրված է Գերմանիայում՝ որակի խիստ վերահսկողության ներքո:

    Տուփի տեղեկատվական թերթիկ. Տեղեկություններ օգտագործողի համար

    Էսպումիզան® պատիճներ 40 մգ, փափուկ պատիճներ

    Նախքան այս դեղն ընդունելը ուշադիր կարդացեք ամբողջ տեղեկատվական թերթիկը, քանի որ այն պարունակում է Ձեզ համար կարևոր տեղեկություններ: 

    Միշտ ընդունեք այս դեղը ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է տեղեկատվական թերթիկում կամ ինչպես Ձեզ հայտնել է Ձեր բժիշկը կամ դեղագործը:

     

    • Պահեք տեղեկատվական այս թերթիկը: Հնարավոր է, որ հետագայում ևս Ձեզ անհրաժեշտ լինի այն նորից կարդալ: 
    • Դիմեք Ձեր բժշկին, եթե լրացուցիչ տեղեկությունների կամ խորհրդատվության կարիք ունեք: 
    • Եթե որևէ կողմնակի ազդեցություն եք ունենում, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագործին: Սա ներառում է ցանկացած հնարավոր կողմնակի ազդեցություն, որը նշված չէ տեղեկատվական այս թերթիկում: Տե՛ս բաժին 4-ը: 
    • Դուք պետք է դիմեք բժշկի, եթե Ձեր ինքնազգացողությունը չի լավանում  կամ սկսում եք ավելի վատ զգալ: 
    • Ինչ տեղեկություններ է պարունակում տեղեկատվական այս թերթիկը

    Առնչվող հոդվածներ

    Վքնածություն և գազեր

    Վքնածություն և գազեր

    Հղիություն և վքնածություն

    Հղիություն և վքնածություն

    Վքնածություն և դեղորայք

    Վքնածություն և դեղորայք

    Վքնածություն և վիրահատություն

    Վքնածություն և վիրահատություն