Ներածություն
Ի՞նչ են իրենցից ներկայացնում մանկական աղեխիթերը։ (Ներածություն)
Փոքրիկները նորեկներ են մեր աշխարհում։ Նրանք անընդհատ բացահայտումներ են անում իրենց և իրենց շրջապատի մասին։ Այս բացահայտումներից ոչ բոլորն են հաճելի, և դժգոհությունն արտահայտելու միակ միջոցը, իհարկե, լաց լինելն է: Երեխայի լացը կարող է անհանգստություն պատճառել ծնողներին ցերեկային ժամերին և արթուն պահել նրանց ամբողջ գիշեր: Ի՞նչ է ուզում փոքրիկ երեխան:
Թեև լացը բնական երևույթ է, շատ ծնողներ երեխայի մոտ նկատում են անդադար և անբացատրելի լաց, ինչը կարող է զգալի սթրես առաջացնել ընտանիքի համար: Մանկական աղեխիթերը, որոնք դրսևորվում են օրական երեք ժամից ավելի լացով, շաբաթական երեք օր, հաճախ անհանգստություն են առաջացնում ցերեկվա ընթացքում, իսկ լացի գագաթնակետը, սովորաբար, լինում է ուշ կեսօրին կամ երեկոյան:
3-ից 4 ամիս հետո ախտանիշները սովորաբար անհետանում են, այդ իսկ պատճառով դրանք կոչվում են նաև երեք ամսականների աղեխիթեր։ Այն ազդում է ամբողջ աշխարհում երեխաների մոտ 10-30%-ի վրա:
Պատճառներ
Ինչո՞ւ իմ երեխան չի դադարում լաց լինել: (պատճառները)
Այս թեմայի շուրջ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել՝ հակասական արդյունքներով: Բայց պարզվում է, որ ստամոքսաղիքային խանգարումները, ինչպես օրինակ՝ ածխաջրերի մալաբսորբցիան, մանկական աղեխիթերի ամենատարածված պատճառներից են: Ածխաջրերի մնացորդների խմորումն առաջացնում է ածխաթթու գազի և ջրածնի ավելացում: Ծնողների մեծ մասն ախտանշանների շարքում նշում են ստամոքսում գռմռոց և մետեորիզմը, ինչը ստամոքսաղիքային տրակտում առկա խնդրի ևս մեկ ցուցիչ է:
Անհանգստություն
Ի՞նչ են իրենցից ներկայացնում մանկական աղեխիթերը։ (ախտանիշներ)
Աղեխիթեր ունեցող երեխայի լացը նկարագրվում է որպես բարձր, սուր և ծակող լաց և կարող է տևել ժամեր: Երեխային չի ստացվում հանգստացնել կամ հանդարտացնել սիրալիրությամբ, կերակրելով կամ տակդիրը փոխելով: Այն ուղեկցվում է մարմնի ձգումներով և ձեռքերի ու ոտքերի հնարավոր կծկումներով։ Փոքրիկների փորիկները կարող են փքված և սեղմված թվալ, փորիկներից կարող է գոմռոց լսվել՝ գազերի հետ միասին։
Այլ
Արդյո՞ք պետք է բժշկի դիմեմ։
Եթե Ձեր երեխան հաճախ լաց է լինում անսովոր երկար կամ տևական ժամանակ, ապա միշտ լավագույն տարբերակը բժշկին դիմելն է: Ամբողջական ֆիզիկական զննում անցնելուց հետո Դուք կարող եք բացառել փոքրիկների մոտ սուր լացի այլ պատճառներ, ինչպիսիք են վարակները կամ վնասվածքները: Մանկական աղեխիթերի նույն քանակությունն է նկատվել և՛ կրծքով կերակրվող, և՛ արհեստական սնվող երեխաների մոտ: Այնուամենայնիվ, մոր սննդակարգից կովի կաթի բացառումը կարող է դրական ազդեցություն ունենալ փոքրիկի աղեխիթերի վրա։ (Փոքրիկների շրջանում լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականությունը քիչ հավանական է: Սակայն կովի կաթի մեջ պարունակվող սպիտակուցը, մյուս կողմից, կարող է աղեխիթեր առաջացնել փոքրիկների մոտ։)
Կանխարգելում
Ինչպե՞ս ազատել փոքրիկներին գազերից, որպեսզի նրանք վերջապես կարողանան քնել:
Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել։ Կերակրելու ընթացքում երեխային պետք է պահել ուղղահայաց դիրքում, որպեսզի կուլ տված ավելորդ օդը կարողանա դուրս գալ: Երեխայի որովայնի նուրբ սեղմումները համարվում են հանգստացնող և օգտակար: Առանց դեղատոմսի դեղամիջոցները, ինչպիսին է Էսպումիզանը, լայնորեն օգտագործվում են մանկաական աղեխիթեր ունեցող երեխաներին հանգստացնելու համար։ Դեղամիջոցի բաղադրիչը՝ Սիմետիկոնը, գազերի դեմ նախատեսված չներծծվող նյութ է՝ լավ տանելիությամբ:
Թեթևացում
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ օգնություն մանկական աղեխիթեր ունեցող երեխային հանգստացնելու համար։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով
Մանկական աղեխիթերը հաճախ հանդիպող խնդիր են մանկահասակ երեխաների շրջանում։ Սակայն մարսողության հետ կապված շարունակական խնդիրները կարող են զգալի անհանգստություն առաջացնել փոքրիկների մոտ: Այդ ամենին գումարվում են ծնողների տանջանքները, ինչպես նաև անքուն գիշերները։ Փոքրիկի՝ շրջակա միջավայրին ծանոթանալու հետ կապված սովորական սթրեսներից բացի կան նաև մարսողության խնդիրներ, որոնցից, սակայն, հնարավոր է խուսափել։ Փոքրիկի որովայնում ավելորդ գազերի առաջացման պատճառած անհանգստությանն ավելանում է փոքրիկի խոսելու անկարողությունը:
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, կարող է արագ և հուսալի կերպով թեթևացնել երեխայի՝ մանկական աղեխիթերի հետ կապված անհանգստությունները: Այդ բաղադրիչն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության դեմ։ Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք խցանված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում արդյունքում գազերը հեշտությամբ կլանվում են աղիների պատերի կողմից և դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սիմետիկոնն օգնել է ընտանիքների մինչև 80%-ին զգալիորեն բարելավել իրենց ընտանեկան կյանքը:
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնաածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։