Ներածություն
Արդյո՞ք վիրահատությունից հետո փքվածությունը նորմալ է: (ներածություն)
Շատ մարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի ունենում են վիրահատության և հոսպիտալացման անհրաժեշտություն: Դժբախտ պատահարից կամ հիվանդությունից հետո կարող է անհրաժեշտ լինել որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում:
Կախված խնդիր ունեցող հատվածի տեսակից՝ վիրաբուժական միջամտությունները կարող են շատ սթրեսային լինել օրգանիզմի համար: Շատերը վիրահատությունից հետո ունենում են մարսողական խնդիրներ՝ կապված դեղորայքի, հիվանդանոցում սննդակարգի փոփոխության և ֆիզիկական ակտիվության բացակայության հետ:
Հիվանդանոցներում գտնվող հիվանդները սովորաբար նշում են որովայնի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են որովայնում առկա անհանգստությունը, փորկապությունը, վքնածությունը և մետեորիզմը: Սրան չպետք է անտարբեր վերաբերվել, քանի որ աղիքներով սննդի տեղափոխման դադարեցումը կարող է լուրջ վնաս հասցնել մեր օրգանիզմին:
Պատճառներ
Ի՞նչ է հետվիրահատական բարակաղիքային անանցանելիություն (POI) և արդյո՞ք այն վտանգավոր է:
Սովորաբար սնունդը տեղափոխվում է մեր աղիքներով որովայնի հատվածի մկանների կծկման և թուլացման միջոցով՝ առաջացնելով ալիքանման շարժում: Երբ այսպես կոչված պերիստալտիկան կանգ է առնում, բժիշկներն այդ երևույթը կոչում են հետվիրահատական բարակաղիքային անանցանելիություն։
Բարակաղիքային անանցանելիությունն առավել հաճախ առաջանում է որովայնի կամ կոնքի վիրահատությունից հետո: Այն կարող է առաջանալ պերիստալտիկայի պատճառով, որը վիրահատությունից հետո չի վերադառնում իր բնականոն աշխատանքին, նշանակված դեղորայքի կամ նույնիսկ հետվիրահատական սպիների հետևանքով առաջացած խցանման պատճառով:
Վիրահատությունից հետո վքնածության զգացողությունը կարող է ունենալ նաև բազմաթիվ այլ պատճառներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնակիցները հայտնել են մարսողական խնդիրների մասին որոշակի սննդամթերքներ կամ դեղամիջոցներ ընդունելուց հետո: Դրանք ներառում են փորկապության (լուծողականներ), շաքարային դիաբետի (ակարբոզ) բուժման և գիրության դեմ պայքարի համար նախատեսված դեղամիջոցներ (օրլիստատ):
Այլ դեղամիջոցներ, որոնք սովորաբար մարսողական խնդիրներ են առաջացնում, ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողներն են, ինչպիսին է իբուպրոֆենը, ինչպես նաև հակաբիոտիկները:
Հակաբեղմնավորիչները, ինչպիսիք են հաբերը, փոխում են հորմոնալ հավասարակշռությունը, որը նույնպես հայտնի է որպես վքնածության առաջացման պատճառ: Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը սկսելուց հետո շատ կանայք հայտնել են վքնածության առաջացման մասին:
Անհանգստություն
Ինչպե՞ս նվազեցնել որովայնի փքվածությունը վիրահատությունից հետո:
Քանի որ խնդիրներից շատերը, թվում է, պայմանավորված են ժամանակակից կենսակերպով, կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք նվազեցնել վքնածության հետ կապված խնդիրները: Ձեր սովորությունների և առօրյայի նկատմամբ ուշադրությունը կօգնի գտնել պատճառները:
Ռելիեֆ
Ե՞րբ է անհրաժեշտ բժշկի դիմել:
Եթե բարակաղիքային անանցանելիության ախտանիշներն ի հայտ են գալիս դեռևս հոսպիտալացված վիճակում, բժշկի հետ խորհրդակցելու արդյունքում կարելի է պարզել, թե արդյոք անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել։ Բարակաղիքային անանցանելիության ախտանիշները կարող են ներառել.
Ցավ և ստամոքսի կծկումներ
Վքնած կամ փքված ստամոքս
Սրտխառնոց և փսխում
Փորկապություն կամ փոքր քանակությամբ հոսուն կղանք
Գերհագեցվածության զգացողություն և ախորժակի կորուստ
Գազեր արձակելու անկարողություն
Բարակաղիքային անանցանելիության կարող է բուժվել՝ սպասելով, որ այն կարգավորվի կամ փոխելով հիվանդի սննդակարգը և դեղորայքի օգտագործումը: Կախված անանցանելիության ծանրությունից և դրա հիմքում ընկած պատճառից՝ եթե ախտանիշները շարունակվում են, կարող է անհրաժեշտ լինել վիրահատական միջամտություն:
Կանխարգելում
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ օգնություն որովայնի վքնածության ժամանակ։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են մետեորիզմը կամ փքված որովայնը։
Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերբում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան®դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
Էսպումիզան L 40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։