Ներածություն
Կարո՞ղ են արդյոք սննդակարգը և ծոմապահությունը վքնածության պատճառ դառնալ:
Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Մեր մարմինը զարմանալի համակարգ է, որը կարողանում է սնունդն էներգիայի վերածել։ Եթե այս գործընթացի ընթացքում Ձեր ստամոքսաղիքային տրակտում չափից շատ գազեր են արտադրվում, Ձեր որովայնն փքված և վքնած է թվում:
Գոյություն ունեն բազմաթիվ սննդային խմբեր։ Դրանք բոլորն էլ նախատեսված են, որպեսզի մեզ ավելի լավ և ավելի առողջ զգանք: Բայց երբեմն նրանք բոլորովին հակառակն են անում։ Ոչ այն պատճառով, որ սննդակարգը վատն է: Պարզապես բոլոր մարդիկ տարբեր են և տարբեր կերպ են արձագանքում սննդի որոշակի տեսակներին: Այսպիսով, այո, Ձեր հարևանի համար կատարյալ համարվող սննդակարգը կարող է Ձեզ մոտ առաջացնել վքնածություն և գերհագեցվածություն:
Պատճառներ
Ինչպե՞ս է սննդակարգն առաջացնում վքնածություն:
Մենք փորձում ենք օգտակար բաներ անել մեր օրգանիզմի համար, լավ սնվել, շատ չուտել, խուսափել մթերքներից, որոնք չի կարելի ուտել: Բայց երբեմն մենք չգիտենք, թե որոնք են այդ մթերքները: Սննդային ալերգիաները տարածված երևույթներ են, որոնց շարքում կարող ենք նշել գլյուտենի անտանելիությունը, ցելիակիան, լակտոզայի անտանելիությունը, և սրանք այդ շարքից պարզապես մի քանիսն են։ Չախտորոշվելու դեպքում դրանք կարող են հանգեցնել առողջական շատ լուրջ խնդիրների կամ, ինչն առավել տարածված է, վքնածության: Դա պայմանավորված է օրգանիզմի՝ որոշ սննդատեսակներ պատշաճ կերպով մարսելու անկարողությամբ:
Քանի որ մենք այնուհետև փորձում ենք հրաժարվել սննդի որոշ խմբերից, մեր սննդակարգը կարող է անհավասարակշիռ դառնալ: Տարածված խնդիրներից մեկը շաքարի մեծ քանակությունն է մեր սննդակարգում: Մի շարք առողջական խնդիրներ, ինչպիսին է շաքարային դիաբետը, շատ տարածված և հայտնի են, և դրանք պետք է ախտորոշվեն Ձեր բուժող բժշկի կողմից: Բացի այդ, շաքարի մեծ քանակությունը կարող է նաև վքնածության պատճառ դառնալ։ Ձեր սննդակարգում չափից շատ հատիկեղենը և ավելորդ բջջանյութը նույնպես կարող են խնդիր լինել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: Նոր սնունդ փորձելը, որին Ձեր ստամոքսը սովոր չէ, լինի դա տանը, թե արձակուրդների ժամանակ որևէ նոր երկրում, նույնպես կարող է ստամոքսի գրգռման պատճառ դառնալ։
Եթե Դուք ընդունում եք նոր տեսակի սնունդ, դա նշանակում է, որ Դուք փոխում եք Ձեր օրգանիզմի էներգիայի աղբյուրը: Ճիշտ այնպես, ինչպես մեքենան խնդիրներ կունենա նոր վառելիքով աշխատելու դեպքում, այդպես էլ Ձեր մարմինը սովոր է Ձեր նախկին սննդակարգին և, հետևաբար, զգայուն է ցանկացած փոփոխության նկատմամբ: Սննդային խմբերի նոր հավասարակշռությունը կամ ավելի մեծ ծավալով առավել դժվարամարդ սննդի ընդունումը, ինչպիսիք են ամբողջական ձավարեղենը, մանրաթելերն ու հատիկեղենը, կարող են հանգեցնել ավելորդ գազերի առաջացման։
Սննդային ալերգիաներ
Չափազանց շատ շաքար
Շաքարային դիաբետ
Լոբազգիներ և ավելորդ մանրաթելեր
Պատճառներ
Վքնածության այլ պատճառներ
Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնականոն երևույթներ են։ Միջին հաշվով մարդն օրական 1-3 պինտ գազ է արձակում, միջինում 14 անգամ: Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:
Վքնածության և գազերի կառուցվածքը հասկանալը բարդ գործընթաց է: Ցանկացած ժամանակ միջին վիճակագրական անհատն ունի 100–200 սմ3 գազ ստամոքսաղիքային տրակտում: Գազերի ծավալն ավելանում է, օրինակ՝ օդը կուլ տալուց և գազավորված ըմպելիքներ խմելուց։ Սովորաբար այդ գազերը ներծծվում են արյան մեջ, և մենք դրանք արտաշնչում ենք: Կամ պարզապես դրանք արտազատվում են գազերի արձակման միջոցով։ Եթե այս համակարգը խաթարվում է, ավելորդ գազերը կարող են կուտակվել մեր օրգանիզմում որպես փոքրիկ պղպջակներ՝ այդպիսով մեզ ստիպելով զգալ գերհագեցած և փքված։
Ի՞նչն է օգնում սննդակարգ պահելու ժամանակ առաջացող վքնածության և մետեորիզմի դեպքում:
Ի՞նչն է օգնում սննդակարգ պահելու ժամանակ առաջացող վքնածության և մետեորիզմի դեպքում:
Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր առողջ սնունդ եք ընդունել ճաշին, սակայն ստամոքսում լարվածություն եք զգում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․
Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:
Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից:
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից կամ մետեորիզմից։ Ազդող նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերեսային լարվածությունը և դուրս է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել:
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնը ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը կամ մետեորիզմը։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտի սննդային զանգվածում կուտակված գազերի պղպջակների առաձգականությունը: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերն ազատվում են, արդյունքում դրանք հեշտությամբ կլանվում են աղիների պատերի կողմից և դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։