Ներածություն
Վքնածություն և դաշտանադադար
Առաջին հերթին, եթե Դուք տառապում եք վքնածությունից, Դուք միայնակ չեք։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք տառապում են վքնածությունից։ Մարդկանց մեծամասնությունն ինչ-որ պահի ունենում է վքնածություն և մետեորիզմ: Ստամոքսի և ընդհանրապես մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և դրանցից շատերը շատ ավելի տարածված են, քան Դուք կարող եք պատկերացնել: Անհանգստության և ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառ կարող են լինել սնունդը, ապրելակերպը, ինչպես նաև հորմոնալ փոփոխությունները:
Պատճառներ
Ի՞նչ է իրենից ներկայացնում դաշտանադադարի վքնածությունը և երբ է այն առաջանում:
Վքնածությունն առաջանում է ստամոքսում խցանված ավելորդ օդի պատճառով, և որովայնի հատվածում սովորաբար զգացվում է գերհագեցվածություն կամ սեղմվածություն: Դաշտանադադարի վքնածությունը կապված է կանանց օրգանիզմում հորմոնների փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում դաշտանադադարի շրջանում կամ դրան նախորդող չորս տարիների ընթացքում։ Վքնածության բնորոշ ախտանիշները կարող են ներառել․
Որովայնի ցավ
Գազերի կամավոր կամ ակամա արձակում (մետեորիզմ)
Հաճախակի բղկոց
Որովայնում գռմռոց կամ ղռղռոցդղրդյուն կամ գռմռոց
Ճնշում և կծկումներ ստամոքսի կամ աղիքների մեջ խցանված չափազանց մեծ քանակությամբ գազերի պատճառով
Թեթևացում
Ինչո՞ւ է դաշտանադադարը առաջացնում վքնածություն:
Էստրոգենի մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել ջրի կուտակում, որն իր հերթին կարող է առաջացնել վքնածություն: Դաշտանադադարի մյուս կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են սննդակարգի, ախորժակի փոփոխությունները և մարսողության դանդաղումը, կարող են հանգեցնել մարսողական համակարգում չմարսված սննդի առաջացման հետևանքով գազերի կուտակման՝ հանգեցնելով սեղմվածության զգացողության կամ անհարմարության: Կյանքի այս ժամանակահատվածում դաշտանադադարի հետ կապված սթրեսը և առողջական այլ խնդիրներ կարող են նպաստող գործոններ լինել:
Պե՞տք է բժիշկ տեսնեմ:
Ինչպե՞ս ազատվել դաշտանադադարի վքնածությունից
Դաշտանադադարի վքնածությունից ազատվելու համար Դուք կարող եք փորձել շատ ջուր խմել և կատարել ճիշտ քանակությամբ վարժություններ: Դա ոչ միայն օգնում է մարսողությանը, այլև լավ խորհուրդ է ընդհանուր առողջության համար: Թե՛ քրտնարտադրությունը, թե՛ օրվա ընթացքում շատ ջուր խմելը օգնում են նվազեցնել վքնածությունը:
Սննդի որոշ խմբերից խուսափելը, ինչպիսին է ավելորդ աղը, որը հանգեցնում է ջրի կուտակման և այտուցի, և ավելի շատ պրոբիոտիկներ ուտելը, ինչպիսիք են մածունը կամ թթու կաղամբը, կարող են նպաստել մարսողական համակարգի բարելավմանը։
Թողեք ծխելը։
Մաստակ ծամելը կարող է հանգեցնել Ձեր օրգանիզմում օդի կուտակման, ուստի պետք է խուսափել դրանից, ինչպես նաև այլ հրահրող մթերքներից, ինչպիսիք են լոբու որոշ տեսակները կամ տապակած ճարպոտ մթերքները:
Ավելի փոքր չափաբաժիններով ուտելը և ոտքի վրա սնունդը կուլ տալու փոխարեն այն նստած դիրքում ճիշտ ծամելը մարսողությանն աջակցող երկու պարզ միջոց են:
Գազավորված ըմպելիքները լրացուցիչ օդ են պարունակում, ինչը կարող է հանգեցնել ստամոքսում գազերի կուտակման:
Այլ պատճառներ
Ե՞րբ է անհրաժեշտ բժշկի դիմել:
Սովորաբար որովայնի վքնածությունը չի համարվում խնդիր, որը դուրս է Ձեր օրգանիզմի բնական տատանումների շրջանակից։ Այնուամենայնիվ, եթե վքնածությունն ինքն իրեն չի վերանում կամ երկար է տևում, դա կարող է վկայել առողջական այլ խնդիրների մասին, որոնք պահանջում են բժշկի օգնությունը:
Այլ պատճառներ
Վքնածության այլ պատճառներ
Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:
Բուժում
Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:
Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր եք ճաշել և նորից ցավ եք զգում Ձեր ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․
Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:
Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Ապացուցված է, որ կանոնավոր վարժություններն օգնում են նաև դաշտանային վքնածության և ցավի դեմ:
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ մետեորիզմից և ցավացող փքված որովայնից։ Ազդող նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային լարվածությունը և դուրս բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել։
Օգնություն Էսպումիզան® դեղամիջոցով
Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*
*Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով
Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։
Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և մետեորիզմը։
Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։
Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար
Էսպումիզան® 40 մգ պատիճներ
Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։
Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ
40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։