Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Վքնածություն և առողջական խնդիրներ

Երիտասարդ տղամարդ, որը նստած է սրճարանում՝ պատուհանի մոտ, և ցավ արտահայտող դեմքով բռնել է փորը. նրա առջև դրված բաժակը դատարկ է
Երիտասարդ տղամարդ, որը նստած է սրճարանում՝ պատուհանի մոտ, և ցավ արտահայտող դեմքով բռնել է փորը. նրա առջև դրված բաժակը դատարկ է

Ներածություն

Ի՞նչ է գաստրիտը։

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Այն կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ և կարող է սկսվել բավականին հանկարծակի, սակայն կարող է նաև անհետանալ նույնքան արագ: Բնորոշ ախտանշաններն են կրծքավանդակի և որովայնի ցավը, արյունի հետքերով փսխումը և վքնածությունը: Եթե քրոնիկ գաստրիտը երկար ժամանակ անտեսված է մնում, դա կարող է առաջացնել առողջական այլ խնդիրներ:

Պատճառներ

Ի՞նչ է էնտերոկոլիտը:

Էնտերոկոլիտը մեկ այլ խնդիր է, որն ազդում է Ձեր մարսողական համակարգի վրա: Ինչպես գաստրիտի դեպքում, այս դեպքում ևս բարակ աղիքի և հաստ աղիքի պատերն ու լորձաթաղանթը բորբոքվում են՝ առաջացնելով մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, որովայնի շրջանում փքվածություն, սրտխառնոցը և մարսողական խնդիրները: Երեխաներն ունեն թերզարգացած մարսողական համակարգեր և, հետևաբար, ավելի հակված են բակտերիաների հարձակմանը: Սա, կարծես, բարդացնում է խնդիրը: 

Այլ դեպքերում մեծահասակների մոտ դա կարող է առաջանալ որպես արձագանք վարակների կամ ուժեղ հակաբիոտիկների նկատմամբ, որոնք ճանապարհ են հարթում այլ բակտերիաների համար՝ հարձակվելու Ձեր թուլացած մարսողական համակարգի վրա: Մեր հաստ աղիքի առողջ, օգտակար բակտերիաները նույնպես սպանվում են հակաբիոտիկների կողմից՝ տեղ ազատելով այլ բակտերիաների մուտքի, տարածման  և վարակի պատճառ դառնալու համար:

 

Երիտասարդ կին, ով ոտքերը խաչած նստած է բազմոցին՝ մեջքը թեքած, իսկ աջ ձեռքը հենած ճակատին: Նա ծածկված է վերմակով
Երիտասարդ կին, ով ոտքերը խաչած նստած է բազմոցին՝ մեջքը թեքած, իսկ աջ ձեռքը հենած ճակատին: Նա ծածկված է վերմակով

Առաջացում

Ե՞րբ են առաջանում գաստրիտը և էնտերոկոլիտը:

Գաստրիտ կարող է առաջանալ ցավազրկման համար օգտագործվող դեղամիջոցներից, ինչպիսիք են օրինակ, (իբուպրոֆենը), ստամոքսի վերջերս կատարված վիրահատությունից կամ ռադիոակտիվ բուժումից, օրինակ: Չնայած չեն առաջացնում գաստրիտ, այնուամենայնիվ, նախկինում գոյություն ունեցող Ձեր խնդիրները, ինչպիսիք են ցելիակիան և սննդային ալերգիաները, կարող են վատթարացնել դրա վիճակը: Վիտամին B12-ի պակասը, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը, ինչպես նաև սթրեսի բարձր մակարդակը կարող են սրել գաստրիտը: 

Էնտերոկոլիտի ամենատարածված հարուցիչը բակտերիալ վարակն է: Հայտնի աղիքային ցուպիկը (e-coli) վերաբերում է այս խնդրին: Հակաբիոտիկների ընդունումը կարող է թուլացնել մարսողական համակարգը և հեռացնել առողջ աղիքային բակտերիաները և տեղ ազատել վարակի համար, քանի որ Ձեր օրգանիզմն անպաշտպան է լինում հարձակումների նկատմամբ: Ինչպես նշվեց վերևում, ենթադրվում է, որ փոքր երեխաների մոտ նրանց թերզարգացած իմունային և մարսողական համակարգն է պատճառ հանդիսանում, թեև ավելի շատ հետազոտություններ պետք է արվեն:

 

Բուժում

Ե՞րբ է պետք բժշկի դիմել

Էնտերոկոլիտի դեպքում բժիշկը պետք է հետազոտություններ անցկացնի, այդ թվում՝ ՀՏ (CT) սկանավորում, ՄՌՏ սկանավորում և այլ պատկերավորման այլ մեթոդներ: Ուստի շատ կարևոր է, որ կապ հաստատեք բժիշկների հետ: Կարևոր է դիմել բժշկի, երբ առաջանում է ջերմություն, ստամոքսի փքվածություն, փորլուծություն, փսխում, հոգնածություն և վատառողջության ընդհանուր զգացողություն: Հնարավոր են նաև լրացուցիչ ախտանիշներ, ինչպես օրինակ՝ ուղիղաղիքային արյունահոսությունը:

Գաստրիտի ախտորոշման համար անհրաժեշտ է արյան և կղանքի անալիզներ հանձնել՝ ստուգելու բակտերիաների որոշակի տեսակների առկայությունը և կատարելու ախտորոշում, հետևաբար այստեղ նույնպես կենսական նշանակություն ունի բժշկական օգնություն ստանալը: Բժիշկը կարող է նաև ռենտգեն հետազոտություն կատարել և ստուգել մի շարք օրգանների աշխատանքը, ինչպիսիք են լյարդը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները և լեղապարկը: 

Եթե ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը, դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի.

 

Սրտի բաբախյունի պատկերակ

Սրտի արագ բաբախյուն

Երեխայի պատկերակ, ով դժվարանում է խոսել և շնչել

Շնչահեղձություն

Քրտինքի կաթիլների պատկերակ

Քրտնարտադրություն

Կլինիկական ջերմաչափի պատկերակ

Ջերմություն և որովայնի ցավ

Սև կամ արյունոտ կղանքի պատկերակ՝ որպես առողջական խնդրի հնարավոր ախտանիշ

Սև կամ արյունոտ կղանք

Արյան հետքերով փսխումի պատկերակ՝ որպես առողջական խնդրի հնարավոր ախտանիշ

Արյան հետքերով փսխում

Գլխապտույտ ունեցող մարդու պատկերակ, ով կարող է ուշագնաց լինել

Գլխապտույտ և ուշագնացություն

Կանխարգելում

Ինչպե՞ս կանխարգելել գաստրիտի կամ էնտերոկոլիտի հետևանքով առաջացող վքնածությունը

Չնայած գաստրիտի և էնտերոկոլիտի դեպքերը պահանջում են մի շարք բուժումներ, ընդհուպ մինչև վիրահատություն, կան որոշ միջոցներ, որոնք Դուք կարող եք կիրառել Ձեր սննդակարգում՝ օգնելով մարսողությանը և աջակցելով բուժման գործընթացին։ Ջրազրկումը կանխելու նպատակով շատ քանակությամբ ջուր խմելը կենսական նշանակություն ունի: Հեղուկի բարձր քանակություն ունեցող մթերքները պարունակում են նաև էլեկտրոլիտներ և սննդանյութեր։ Քանի որ մենք խոսում ենք աղիքների հիվանդությունների մասին, Ձեր աղիքների առողջության բարելավումը նույնպես դրական քայլ է համարվում։ Պրոբիոտիկները, ինչպես օրինակ՝կենդանի բակտերիաներ պարունակող յոգուրտը, կարող են նպաստել աղիների առողջ ֆլորայի զարգացմանը: Դեղամիջոցներից խուսափելը, որոնք, ինչպես հայտնի է, գրգռում են Ձեր ստամոքսը, ինչպես նաև ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց հրաժարվելը դրական ազդեցություն կունենան Ձեր ստամոքսի համար:

Այլ պատճառներ

Վքնածության զգացողության այլ պատճառներ

Գազերի առաջացումը, ինչպես նաև դրանց արձակումը բնական երևույթներ են։ Սակայն դրանց ծավալը և հաճախականությունը մեծապես տարբերվում են անհատից անհատ։ Ավելորդ վքնածությունը և մետեորիզմը կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել:

    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին
    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին

    Սննդային ալերգիաները և որոշ մթերքների նկատմամբ անտանելիությունը կարող են առաջացնել վքնածություն՝ որոշ մթերքներ ինչպես հարկն է մարսելու անկարողության պատճառով:

    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են
    Մարդ, ով կանգնած է խոհանոցում և հատապտուղներով տորթ է զարդարում։ Ֆոնին մի քանի փոքր կեքսեր են

    Չափազանց շատ շաքարը, մեծ քանակությամբ հատիկեղենը կամ ավելորդ մանրաթելերը Ձեր սննդակարգում կարող են խնդիրներ առաջացնել, քանի որ չմարսված սնունդն արտադրում է գազեր: Ինչպես նաև նոր երկրներ ճանապարհորդելիս նոր ուտելիքներ փորձելը Ձեր որովայնի գրգռման ընդհանուր պատճառներից է հանդիսանում:

    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում
    Երկար հյուսքով շիկահեր երիտասարդ կին, որը նստած է իր գրասեղանի մոտ և գրառումներ է անում

    Սթրեսն ինքնին կարող է վատ մարսողության պատճառ դառնալ։ Եվ աշխատանքային կամ ընտանեկան սթրեսային իրավիճակները կարող են ստիպել Ձեզ շատ արագ ուտել Ձեր սնունդը: Ուտելու ընթացքում օդ կուլ տալը վքնածության և մետեորիզմի տարածված պատճառներից է:

    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը
    Երիտասարդ մայրիկն իր կրծքին է սեղմում իր լացող երեխային՝ փորձելով թեթևացնել նրա աղեխիթերը

    Շատ տարածված է, որ փոքրիկները կրծքով կերակրման ընթացքում ավելորդ քանակությամբ օդ են կուլ տալիս: Այդ պատճառով նրանք տանջվում են որովայնի վքնածությունից, որը կարող է հանգեցնել մանկական աղեխիթերի:

    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին
    Երիտասարդ կին, որը տանջվում է դաշտանային վքնածությունից և ձախ ձեռքով որովայնը բռնած՝ կծկված նստած է հատակին

    Շատ կանայք նշում են դաշտանի ժամանակ որովայնի վքնածության մասին: Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է դանդաղեցնել մարսողական համակարգի աշխատանքը և, հետևաբար, առաջացնել վքնածություն:

    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է
    Հղի կին, որը տանջվում է վքնածությունից և աչքերը փակ նստած է բազմոցին։ Ամուսինը գրկել է նրան և հանգստացնում է

    Ինչպես դաշտանի ժամանակ նկատվող ախտանիշների դեպքում, հղիության ժամանակ ևս կարող է առաջանալ վքնածություն։

    Բուժում

    Ի՞նչն է օգնում վքնածության և մետեորիզմի դեպքում:

    Եվ ահա կրկին․ Դուք հենց նոր եք ճաշել և նորից գերհագեցվածություն եք զգում Ձեր ստամոքսում: Ահա մի քանի խորհուրդ և միջոց, որոնք կօգնեն նվազեցնել վքնածությունը և մետեորիզմը․

    Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:

    Ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ՝ դրսում զբոսանքը, կարող է խթանել աղիների աշխատանքը, ինչը կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից:

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ: Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպես օրինակ՝ վքնածությունից և մետեորիզմից։ Ազդող նյութը՝ Սիմետիկոնը, փոխում է ստամոքսաղիքային տրակտում կուտակված գազերի պղպջակների մակերևութային լարվածությունը և դուրս է բերում գազերը, որոնք այնուհետև կարող են կլանվել կամ արձակվել։

    Օգնում է

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։*

    *Կլինիկական հետազոտություններ են անցկացվել ակտիվ նյութով՝ Սիմետիկոնով։

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանի ակտիվ բաղադրիչը՝ Սիմետիկոնը, ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Սիմետիկոնն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի ակտիվ նյութի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսիք են վքնածությունը և մետեորիզմը։ 

    Սիմետիկոնը փոխում է գազերի պղպջակների առաձգականությունը, որոնք կուտակված են ստամոքսաղիքային տրակտում: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս է բերում արդյունքում դրանք հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաձևեր՝ Ձեր կարիքների համար

    Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան L դեղակախույթ  դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։