Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Մարսողություն

Երիտասարդ կին, որը վայելում է իր աղցանը և նայում է պատուհանից դուրս
Երիտասարդ կին, որը վայելում է իր աղցանը և նայում է պատուհանից դուրս

Ներածություն

Ինչպե՞ս է կատարվում մարսողությունը։

Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ գործելու համար սննդանյութերի կարիք ունի: Մարսողությունը սննդամթերքն աղիքային տրակտով տեղափոխելու և այն մոլեկուլների վերածելու գործընթացն է, որոնք բավականաչափ փոքր են, որպեսզի կարողանան մեր արյան մեջ ներծծվել։ Այստեղից սննդանյութերը փոխանցվում են մեր մարմնի մյուս բոլոր բջիջներին:

Մարսողության գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ մենք ծամում ենք սնունդը: Թքի մեջ պարունակվող օգտակար նյութերը, որոնք կոչվում են ֆերմենտներ, արդեն սկսում են քայքայել առաջին բաղադրիչները։ Սնունդը կուլ տալուց հետո այն տեղափոխվում է ստամոքս և հետագայում՝ բարակ և հաստ աղիքներ։ Այս տարածքներում ամբողջ օգտակար սնունդը, որը կարող է ներծծվել, յուրացվում է մեր օրգանիզմի կողմից՝ մեր մարմնի բոլոր բջիջներում օգտագործվելու համար, և մարմինն արտազատում է մնացած մասը՝ որպես կղանք: 

Մարդու մարսողական համակարգը որքան հրաշալի է, նույնքան էլ զգայուն է։ Ժամանակակից ապրելակերպը բազմաթիվ վտանգներ է ներկայացնում մեր մարսողության համակարգի հավասարակշռության համար: Քաղաքային բուռն ապրելակերպը արագ սննդի, սթրեսի, ոչ բավարար ֆիզիկական ակտիվության և նույնիսկ հորմոնալ անհավասարակշռության հետ միասին կարող են խնդիրներ առաջացնել մեր մարսողության համակարգում: 

Ստամոքսաղիքային տրակտի ամենատարածված ախտանիշներից մեկը որովայնի վքնածությունն է՝ զուգորդված մետեորիզմի հետ: Բայց սա հաճախ գաղտնի է պահվում ամոթի պատճառով կամ անտեսվում է, քանի որ հիվանդներն ու բժիշկներն այն չեն համարում որպես իրական խնդիր: Միևնույն ժամանակ, իրականում շատ մարդիկ տառապում են ցավից և վքնածության ու մետեորիզմի պատճառով ստեղծված սոցիալական անհարմարությունից:

 

Ախտանիշներ

Մարսողական խնդիրների ախտանիշները

Եթե Դուք նկատում եք, որ Ձեր օրը պլանավորում եք՝ առանցքային տեղ հատկացնելով լոգարանում անցկացվող ընդմիջումներին, կամ մերժում եք հանրային միջոցառումների հրավերները, քանի որ վախենում եք անցանկալի դեպքերից, Դուք միայնակ չեք: Մարսողական խնդիրները կարող են դրսևորվել տարբեր ձևերով․

Ստամոքսի ցավ
Շատ մարսողական խնդիրներ դրսևորվում են ստամոքսի ցավով։ Սա ներառում է կծկումներ բութ ցավ կամ վքնածության զգացում:

Փորլուծություն
Փորլուծությունը հիմնականում աղիքների աշխատանքի ցանկացած փոփոխություն է, որը կարող է դրսևորվել կղանքի հաճախականության և ծավալի ավելացմամբ կամ կղանքի հոսունության ավելացմամբ: Հեղուկի կլանման նվազումը կամ աղիներում հեղուկի արտազատման ավելացումը կղանքն ավելի նոսր են դարձնում։ Սուր փորլուծությունը սովորաբար տևում է ոչ ավել, քան 2-3 շաբաթ և հիմնականում առաջանում է բակտերիաների պատճառով:

Ռեֆլյուքս և այրոց
Երբեմն ստամոքսի թթուները կարող են վերադառնալ դեպի կոկորդ, ինչը կարող է թթու համ առաջացնել Ձեր բերանում: Երբեմն դա դրսևորվում է նաև որպես այրոցի զգացողություն մարմնի վերին մասում և սրտի հատվածում:

Գազեր և վքնածություն
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր բնակչության 30%-ը տառապում է վքնածությունից։ Դա ուղեկցվում է որովայնի հատվածում գերհագեցվածության զգացումով: Գազերի արտադրությունը ստամոքսաղիքային տրակտում սովորաբար պայմանավորված է չներծծված սննդի քանակով, որը խմորվում է բակտերիաների կողմից, ինչպես նաև աղիքային ֆլորայի ընդհանուր կազմությամբ և բաշխումով:

Դեղորայքի շշիկի պատկերակ

Ստամոքսի ցավ

Գռմռացող աղիների պատկերակ՝ փորլուծության առկայությունը ցույց տալու համար

Փորլուծություն

Ստամոքսի թթվայնության պատկերակ՝ ռեֆլյուքսի և այրոցի առկայությունը ցույց տալու համար

Ռեֆլյուքս և այրոց

Կայծակով ամպերի պատկերակ՝ գազերի ու վքնածության առկայությունը պատկերելու համար

Գազեր և վքնածություն

Պատճառներ

Ինչո՞ւ ունեմ մարսողական խնդիրներ: (պատճառները)

Մարսողական խնդիրներ կարող են առաջանալ մարսողության գործընթացի տարբեր փուլերում: Խնդիրները կարող են սկսվել չափազանց արագ ուտելու պատճառով չափից շատ օդ կուլ տալու ժամանակ կամ առաջանալ աղիների ստորին հատվածում ավելորդ գազերի արտադրության հետևանքով: Որոշակի քանակության կամ բաղադրության սնունդ ընդունելուց հետո, հատկապես որովայնի վքնածության դեպքում, հաճախ առաջանում են ստամոքսաղիքային խանգարումներ։ Որովայնի ցավը և վքնածությունը կարող են կապված լինել նաև սթրեսի, ոչ ճիշտ մարսողության, հորմոնալ անհավասարակշռության, ուտելիս օդ կուլ տալու կամ որոշ դեղամիջոցների ընդունման հետ:

Մարսողության գործընթացում բակտերիաները գազեր են արտադրում։ Եթե, օրինակ, այս գազերը խցանվում են լորձի մեջ փոքրիկ պղպջակների տեսքով, դրանք դժվար են կլանվում կամ տեղափոխվում: Սա առաջացնում է գերհագեցվածության և վքնածության զգացողություն: Վքնածությունը թեթևացնելու համար գազերը պետք է արձակվեն և դուրս գան: 

Անկախ պատճառից՝ մարսողական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ոք բախվում է դժվարությունների և հնարավոր անհարմարությունների:

 

Բուժում

Բուժում

Քանի որ խնդիրներից շատերը, թվում է, պայմանավորված են ժամանակակից կենսակերպով, կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք նվազեցնել վքնածության հետ կապված խնդիրները: Ձեր սովորությունների և առօրյայի նկատմամբ ուշադրությունը կօգնի գտնել պատճառները:

    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին
    Երիտասարդ ծնողները ճաշում են ճաշասեղանի մոտ․ նրանք կրում են իրենց աշխատանքային հագուստը, իսկ նրանց միջև նստած է իրենց երեխան: Նրանք ծիծաղում են և լավ ժամանակ են անցկացնում միասին

    Պարզեք, թե որ մթերքներն են Ձեզ մոտ վքնածություն առաջացնում և խուսափեք դրանցից Արդյո՞ք Ձեզ մոտ վքնածություն է առաջանում որոշակի սնունդ կամ կերակուր ընդունելուց հետո։ Արդյո՞ք այդ կերպ Դուք արձագանքում եք, օրինակ, սթրեսային իրավիճակներին։ Կամ արդյո՞ք Դուք վքնածություն եք զգում, երբ մոտենում է Ձեր դաշտանը։?

    Երկար, շագանակագույն մազերով երիտասարդ կին, որի ձեռքին բաժակ է՝ լցված գազավորված ըմպելիքով, որը կինը խմում է հյութ խմելու ձողիկով
    Երկար, շագանակագույն մազերով երիտասարդ կին, որի ձեռքին բաժակ է՝ լցված գազավորված ըմպելիքով, որը կինը խմում է հյութ խմելու ձողիկով

    Խուսափեք վնասակար նյութերից, որոնք առաջացնում են վքնածություն Հայտնի է, որ ալկոհոլը, ծխախոտը և գազավորված ըմպելիքները վքնածություն են առաջացնում: Ձեր սննդակարգից դրանք բացառելը կարող է խնդիրներից ազատվելու առաջին քայլը լինել։

    Կնոջ ձեռք, որը շշիկից դեղորայք է լցնում ձախ ձեռքի ափի մեջ
    Կնոջ ձեռք, որը շշիկից դեղորայք է լցնում ձախ ձեռքի ափի մեջ

    Առանց դեղատոմսի դեղորայք Արագ թեթևացում կարելի է գտնել դեղատներում հասանելի դեղամիջոցներով: Էսպումիզանի նման արտադրանքներում օգտագործվում են հատուկ բաղադրիչներ, որոնք նպաստում են գազերի ճիշտ տեղափոխմանը:

    Կին ու տղամարդ, որոնք, ճանապարհի եզրին ծնկի իջած, իրենց վազքի կոշիկների քուղերն են կապում և իրար են նայում
    Կին ու տղամարդ, որոնք, ճանապարհի եզրին ծնկի իջած, իրենց վազքի կոշիկների քուղերն են կապում և իրար են նայում

    Ֆիզիկական ակտիվություն Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեթև ակտիվությունը կարող է բարելավել աղիներից գազերի դուրս բերման գործընթացը: Դրսում զբոսանքը, օրինակ, կարող է նպաստել աղիների աշխատանքին, ինչն էլ կարող է օգնել ազատվել ավելորդ գազերից: Բացի այդ, սխալ կեցվածքը և կիսապառկած դիրքը կարող են խանգարել օրգանիզմում գազերի կանոնավոր տեղափոխմանը:

    Իրան և ձեռքեր, որոնք նրբորեն մերսում են որովայնը
    Իրան և ձեռքեր, որոնք նրբորեն մերսում են որովայնը

    Ձեր որովայնի նուրբ մերսումը հաստ աղիների ուղղությամբ կարող է օգնել հեռացնել աղիներում կուտակված գազերը:

    Էսպումիզան® դեղամիջոց՝ արագ ազատում վքնածությունից։

    Վքնածությունը և մետեորիզմը բնական երևույթներ են։ Սակայն մեր ժամանակակից ապրելակերպը երբեմն շատ պահանջկոտ է լինում։ Սթրեսային աշխատանքը, հոբբիները, ընտանեկան կյանքն ու առօրյան համատեղելու փորձերը կարող են հանգեցնել սթրեսային իրավիճակների, ինչպես և լինում է չափազանց ճարպոտ կամ անառողջ սնունդ օգտագործելու ժամանակ: Մեր մարսողական համակարգը չի կարողանում այդ ամենը հաղթահարել, ինչը հանգեցնում է ավելորդ գազերի առաջացման, որոնք կուտակվում են մեր որովայնում և ստիպում են մեզ զգալ գերհագեցած և վքնած։ Ստամոքսի անհանգիստ վիճակը և անկառավարելի գազերի վախը կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ շատ մարդկանց համար։ 

    Էսպումիզանն ապահովում է արագ և հուսալի թեթևացում: Դրա ակտիվ բաղադրիչը սիմետիկոնն է, որն ապացուցված և արդյունավետ միջոց է վքնածության և մետեորիզմի դեմ։ Էսպումիզանի մեկ դեղաչափն արագ ազատում է գազերի հետ կապված մի շարք ախտանիշներից, ինչպիսին է մետեորիզմը։ 

    Էսպումիզանը փոխում է ստամոքսաղիքային տրակտում խցանված գազերի պղպջակների առաձգականությունը: Քանի որ պղպջակները քայքայվում են, և գազերը դուրս են բերվում, արդյունքում գազերը հեշտությամբ դուրս են գալիս բղկալու կամ գազերի արձակման միջոցով։

     

     

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    40 մգ Սիմետիկոն պարունակող պատիճները նախատեսված են գազերի պատճառով առաջացող ստամոքսաղիքային ախտանշանների արդյունավետ բուժման համար:

    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ
    Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® դեղամիջոց․ տարբեր դեղաչափեր՝ Ձեր կարիքների համար

    Երեք ընկերուհիներ սուրճ են խմում և լավ ժամանակ անցկացնում՝ զրուցելով մետեորիզմի և Էսպումիզանի մասին: Նրանց առջևում դրված է Էսպումիզան 40 մգ պատիճների տուփ

    Էսպումիզան® 40 մգ պատիճներ

    Ապահովում է արագ և հուսալի թեթևացում մեծ չափաբաժնով և ճարպոտ սնունդ ընդունելուց հետո առաջացած վքնածության, սննդի նկատմամբ զգայունության, սթրեսի և դաշտանային վքնածության ժամանակ։

    Երջանիկ հայր, ով գրկել է իր ծիծաղող դստերը Էսպումիզան դեղակախույթ 40 դեղամիջոցն ընդունելուց հետո

    Էսպումիզան®L 40 մգ/մլ դեղակախույթ

    40 մգ Սիմետիկոն պարունակող դեղակախույթ, որը հեշտ է կուլ տալ։